Wednesday, 22 07 2026
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը

Ադրբեջանի հետ հնարավոր չէ այլ լեզվով. Բաքուն զրկվում է մենաշնորհից

Հայաստանի պաշտպանության նախարարը «Եվրասիա դեյլի» ռուսալեզու կայքին տված հարցազրույցում արել է մի քանի հատկանշական հայտարարություն, որոնք իմաստային առումով գուցե հնչել են նախկին իշխանության տարիներին էլ, սակայն տոնայնության մասով դրանք անկասկած աննախադեպ կոշտ ու հստակ են միաժամանակ և վերաբերում են ռազմական հարվածի, այսպես ասած, մենաշնորհին: Նախարար Տոնոյանը հայտարարել է, որ ադրբեջանական սադրանքի դեպքում Հայաստանն ամենևին զերծ չի մնա հակահարվածի գայթակղությունից, բայց արդեն անհամարժեք հակահարվածի, որն իր մասշտաբով գերազանցելու է ադրբեջանական գրոհը, և Հայաստանը Ադրբեջանի ձեռքին չի թողնելու հարվածի տեղ, ժամ, մասշտաբ որոշելու «մենաշնորհը»:

Ադրբեջանի ռազմատենչության կամ պատերազմի «մենաշնորհը» առանցքային գործոն է, թեև քիչ քննարկված: Կարծես թե բոլորը՝ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանը, Իրանը լռելյայն ընդունել էին այն, որ պատերազմի «մենաշնորհը» Ադրբեջանինն է, և մնում է ընդամենը թույլ չտալ, որ նա իրացնի այդ մենաշնորհը: Հետաքրքիր է, սակայն, այս տարիների ընթացքում գրեթե չի խոսվել Ադրբեջանի ձեռքից այդ մենաշնորհը վերցնելու մասին, ինչը կլիներ, մեղմ ասած, շատ ավելի խոսուն և գործնական քայլ դեպի ռեգիոնալ խաղաղություն ու կայունություն, քան հակառակը՝ մի կողմից ճանաչել այդ մենաշնորհը թեկուզ լռելյայն, մյուս կողմից՝ փորձել համոզել Ադրբեջանին չգնալ ռազմական արկածախնդրության, դե իսկ Հայաստանի դեպքում էլ առավելագույնը ասել, որ արկածախնդրությունը կստանա ուժգին պատասխան հարված:

Այդ իմաստով, պաշտպանության նախարարի շոշափած խնդիրը հարցին, իրողություններին տալիս է ավելի լայն լուծում պարունակող մոտեցում՝ խաղաղությունը, թեկուզ հարաբերական, կայունությունը և անվտանգությունը պահանջում են վերջապես զրկել Ադրբեջանին մենաշնորհից, այն է՝ Հայաստանը պետք է ավելի ու ավելի հաճախ հայտարարի, որ գործնական որևէ սպառնալիք տեսնելու պարագայում իրեն վերապահում է ասիմետրիկ հարվածի իրավունք՝ չսպասելով, որ համանախագահները ուշքի բերեն Բաքվին և կանխեն արկածախնդրությունը:

Ադրբեջանին լռելյայն տրված պատերազմի մենաշնորհն ամենևին չէր նշանակում, որ հայկական կողմում էլ խաղաղության մենաշնորհն էր՝ դարձյալ միջազգայնորեն ճանաչված: Հայկական կողմին թողել էին, այսպես ասած, համբերելու կամ ըմբռնելու մենաշնորհը: Դա պետք է փոխվի, և պաշտպանության նախարարը ներկայացնում է այդ հայտը, ինչն անկասկած չի կարող լինել առանց ավելի բարձր մակարդակի քաղաքական որոշման: Վերջին հաշվով, Դավիթ Տոնոյանի հարցազրույցը, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի արցախյան խնդրի, անվտանգության, Ռուսաստանի դերի մասին հայտարարությունների օրգանական շարունակությունն է: Մեծ հաշվով, Դավիթ Տոնոյանն ասում է այն, ինչ պետք է ասի պաշտպանության նախարարը՝ պատերազմող երկրի պաշտպանության նախարարը:

Պաշտպանության նախարարի այդ հստակ դիրքորոշումն ու դիրքավորումն է, որ պետք է ուժեղացնի արտաքին քաղաքականություն մշակող վարչապետի և իրականացնող արտաքին գործերի նախարարի դիրքերը, փաստարկները, ամրացնի նրանց բանակցություններում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ունեցել է դրա կարիքը և տարիներ շարունակ: Բանակի ձայնն այդ քաղաքականության մեջ պետք է հնչի ավելի ու ավելի բարձր, որպեսզի ավելի ու ավելի ցածր հնչի Ադրբեջանի ռազմական դիվանագիտության ձայնը: Առերևույթ, ատամ ընդ ատաման սկզբունքը արմատական սկզբունք է, որը տանում է բախման: Սակայն իրական քաղաքականության ռեժիմում իրավիճակը վաղուց է անցել այն սահմանը, որից այն կողմ Ադրբեջանի հետ հնարավոր է խոսել այլ կերպ:

Հետևաբար խաղաղության թեկուզ հարաբերական իրավիճակը պաշտպանելու համար Երևանն այլևս ստիպված է Ադրբեջանի հետ խոսել իր լեզվով, այլ լեզու Բաքուն չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում: Երբ Երևանն էլ կխոսի այդ լեզվով, Բաքուն ստիպված կա՛մ կդադարի ձևացնել, թե չի հասկանում այլ դիվանագիտության լեզու, քան ռազմականն է, կա՛մ ստիպված կլինի պարզապես սովորել դիվանագիտության լեզուն և աստիճանաբար մոռանալ պատերազմի սպառնալիքների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում