Monday, 08 06 2026
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին
Սանդուն շնորհավորել է Փաշինյանին
Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների վերջնական արդյունքներին. Պեսկով
Հայաստանը «չորրորդը» կդառնա՞
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ստացել իշխանության մենաշնորհ. Զախարովա
Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Մաղթում ենք հաջողություններ Փաշինյանին. Պապուաշվիլի
14:20
Թրամփը Իսրայելին և Իրանին կոչ է արել «անհապաղ» դադարեցնել կրակը
Մոսկվայում ակնարկել են, որ հայկական կարմրախայտը կարող է փոխարինվել թուրքականով

«Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը». Դավիթ Տոնոյան

Տեխնիկական և ընթացակարգային որոշումների շնորհիվ բացառվել է հակառակորդի կողմից հետագա հարձակումների անսպասելիության գործոնը:

Այս մասին «EaDaily»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա ասել է, որ հայկական կողմն ապրիլյան պատերազմից շատ հետևություններ է արել:

«2016 թ. ապրիլյան մարտերից հետո մենք առաջին հերթին ռազմական հետևություններ ենք արել: Ադրբեջանին թույլ չի տրվելու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամանակը և մասշտաբը որոշելու մենաշնորհային իրավունքը: Հետևություններ են արվել նաև գործնական և մարտավարական մի շարք հարցերի շուրջ: Արդյունքում մենք իրականացրել ենք անհրաժեշտ փոփոխություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զորքերի տեղակայումը, մարտական խնդիրների իրականացումն առաջնագծում և սպառազինությամբ ու զինտեխնիկայով ապահովումը»,- ասել է Տոնոյանը:

Պաշտպանության նախարարի խոսքով` ապրիլյան պատերազմից հետևություններ անել պետք է, սակայն այն պետք չէ թողնել հայկական կողմի ռազմական մտքի էպիկենտրոնում:

«Ռազմագիտության պատմության մեջ քիչ չեն օրինակները, երբ նույնիսկ ամենափորձառու հրամանատարները և բանակները սխալներ են գործել հաջորդ պատերազմներին պատրաստվելիս` նախորդ ռազմական գործողությունների արդյունքների վրա հիմնվելով: Այսպիսով, մենք լայնորեն պատրաստվում ենք հավանական ռազմական գործողություններին՝ հաշվի առնելով ոչ միայն նախորդ դեպքերը»,- նշել է պաշտպանության նախարարը:

Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած զորավարժություններում ցուցադրված զինտեխնիկան պաշտպանության նախարարին մտահոգել է, սակայն ավելի շատ անհանգստացրել է այն հանգամանքը, թե որտեղից և ինչ պայմաններում են դրանք ձեռք բերվել:

«Ի վերջո, Ադրբեջանի գործն է, որ այդքան անհրաժեշտ ֆինանսական ներդրումները, որոնք կարող են քաղաքացիների կյանքի որակը բարձրացնել, Բաքուն ուղղում է հարձակման համար համակարգեր ձեռք բերելուն: Ցանկացած զինտեխնիկայի համար կա հակահարված տալու միջոց, և այս հարցում հայկական կողմն, անշուշտ, ձեռքերը ծալած չի նստում: Բայց մեզ մտահոգում են ներկայացված զինտեխնիկայի ձեռք բերման աղբյուրները: Ցավալի է տեսնել, որ Հայաստանի դաշնակից երկրները զենք են վաճառում մի երկրի, որը… սպառնում է Հայաստանի գոյությանը»,- ասել է Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը այս հարցի վրա է հրավիրում Արցախյան խնդրի կարգավորմամբ զբաղվող երկրների ուշադրությունը:

«Հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, որոնք զբաղվում են Արցախյան խնդրի կարգավորմամբ, պետք է զերծ մնան Ադրբեջանին հարձակում գործելու համար տարբեր տեսակի զինատեսակներ վաճառելուց: Ի վերջո, հարց է առաջանում` ինչի՞ համար է պետք սկզբում խախտել երկու երկրների միջև գոյություն ունեցող ռազմական հավասարակշռությունը, իսկ հետո արդեն փորձել այն վերականգնել»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է վերջերս ռուսական ԶԼՄ-ների և ոչ պաշտոնական աղբյուրների կողմից բարձրաձայնվող այն հարցին, թե Հայաստանը պատրաստվում է ռուսական «SU-30SM» մոդելի կործանիչներ ձեռք բերել, ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է, որ այս պահին գնման համար տարբեր մոդելներ են դիտարկում, բայց երկնքում գերիշխող դիրք զբաղեցնելու անհրաժեշտություն կա:

«Երկնքում գերիշխող դիրք ունենալը միշտ ռազմական գործողություններում ձեռքբերումներ ունենալու և արդյունքի հասնելու երաշխիք է համարվել: Եթե մինչ օրս ինչպես ունեցած ռեսուրսներով, այնպես էլ ռազմաօդային ուժերը գործարկելու տարբերակներով մենք երկնքում գերիշխող դիրք ունենալու հարցում նախապատվությունը տվել ենք հակաօդային պաշտպանությանը, ապա այժմ մենք նախատեսում ենք զարգացնել նաև մեր ռազմաօդային ներուժը: Մենք ռազմական ինքնաթիռների տարբեր մոդելներ ենք դիտարկում գնման համար»,- ասել է նախարարը:

Դավիթ Տոնոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հայկական կողմը ծրագրում է ոչ թե հատուկ զարգացնել կործանիչ ավիացիան, այլև բազմաֆունկցիոնալ ռազմաօդային ուժերը, որպեսզի դրանք հնարավոր լինի կիրառել համալիր խնդիրներ լուծելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում