Sunday, 05 07 2026
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են

Ոչ մի երկրում չի կարող բացառվել զինված ապստամբության հնարավորությունը․ Արմեն Մարտիրոսյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատը քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործընթացի կողմնակից է եղել և տեսականորեն ոչ մի երկրում չի կարող բացառվել զինված ապստամբության հնարավորությունը և իրավունքը, երբ մարդիկ չեն կարողանում խաղաղ ճանապարհով հասնել իրենց իրավունքների իրացմանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Ալեք Ենիգոմշյանի հայտարարությանը։

Ենիգոմշյանը մեզ հետ զրույցում ասել է․ «Այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղ պայքարի ճանապարհները փակված են, զինված պայքարն ընդունելի է»։ Նա նշել է, թե իհարկե, հիմա իրավիճակ է փոխվել, «բայց եթե իրավիճակը կրկնվի, և կրկնում եմ, խաղաղ ճանապարհով հնարավոր չլինի իրավունքների վերադարձը, ապա ոչ խաղաղ ճանապարհով գործողությունները կդառնան օրինաչափ»։

Մարտիրոսյանի խոսքով՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում խաղաղ անհնազանդությամբ հնարավոր է հասնել իշխանափոխության, ինչը և տեղի ունեցավ։ «Ես հասկանում եմ «Սասնա ծռերի» մեր հայրենակիցների արածի պատճառները և եթե ուշադրություն դարձնեք, ըստ էության, այսօր մարտի 1-ով հարուցվել է քրգործ, որտեղ որպես հոդված նշվում է բանակի օգտագործմամբ՝ իշխանության յուրացումը, իսկ եթե մի իշխանություն բանակն է օգտագործում իշխանություն պահելու համար, ակնհայտ է, որ քաղաքացիների մոտ կլիներ ցանկություն՝ զենքով հարցերը լուծելու։

Ուստի, «Սասնա ծռերի» տրամաբանությունը խիստ հասկանալի էր, հատկապես ապրիլյան քառօրյայից հետո։ Իհարկե տարբեր միավորներ, տարբեր կարծիքներ ունեն, բայց ես, ցանկացած դեպքում, որքան էլ հասկանամ զինվցած պայքարի իրավունքը կամ այլ ճանապարհ չլինելը, խաղաղի կողմնակից եմ»,- ասաց Մարտիրոսյանը և ավելացրեց․ «Ցանկացած դեպքում շատ լավ է, որ այսօր երկրում կարողացանք խաղաղ անհնազանդության միջոցով իշխանություն փոխել։ Մենք պետք է կարողանանք արմատական բարեփոխումներ իրականացնելով, այսուհետ, բացառել որևէ բռնապետության հաստատումը երկրում, որպեսզի խաղաղ կամ զինված պայքարի կարիք չլինի»։

Մարտիրոսյանը հիշեցրեց՝ «Սասնա ծռերի» գործողությունից հետո, երբ համակարգող խումբ ձևավորվեց և որը ցանկանում էր ստեղծված իրավիճակում քաղաքական լուծումներ առաջարկել, իշխանությունները քրեական տարրերի միջոցով՝ ոստիկանության հետ համագործակցելով, ժողովրդի նկատմամբ բիրտ ուժ կիրառեց․ «Ես նկատի ունեմ Սարի թաղում տեղի ունեցած գործողությունները։ Եվ դա այն դեպքում, երբ քաղաքական, հասարակակակն գործիչները փորձում էին թուլ չտալ որևէ զինված բախում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում