Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը մտադիր է առաջիկա ութ տարում Լուսնի վրա ստեղծել կայան, որտեղ մշտապես կլինեն տիեզերագնացներ:
Ինչպես նշում է Daily Star-ը՝ այդ ծրագրի իրագործումը հնարավոր է դարձել շնորհիվ մասնավոր ընկերությունների միջև մրցակցության:
«Այն, ինչ տեղի ունեցավ տիեզերական արձակումների առևտրային արդյունաբերությունում, շուտով կառնչվի նաև Լուսնի վրա առևտրային արդյունաբերությանը: Ես վստահ եմ՝ այդ ոլորտների միջև կա շատ ընդհանուրություն»,- հայտարարել է Moon Express ընկերության գործադիր տնօրեն Բոբ Ռիչարդսը:
![]()











































