Disney ընկերությունը աշխատանքից հեռացրել է «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Հաննին այն բանից հետո, երբ համացանցում տարածվել են նրա մի քանի հին թվիթները, որոնցում նա կոպիտ կատակ է արել մանկապղծության և բռնաբարության վերաբերյալ՝ գրում է life.ru-ն:
«Վիրավորական հայացքները և հայտարարությունները, որոնք հայտնաբերվել են ռեժիսորի Twitter-ում, չեն համապատասխանում մեր ստուդիայի արժեքներին, և մենք խզել ենք մեր գործարար կապերը նրա հետ»,- ասել է Walt Disney Studios-ի մամլո ղեկավար Ալան Հորնը:
Թվիթները անպատշաճ բովանդակություն ունեն. թեպետ դրանցից շատերը հրապարակվել են մոտ 10 տարի առաջ, սակայն այնքան են բարկացրել ընկերության պատասխանատուներին, որ նրանց որոշումը շատերի կարծիքով արդարացված է:






































