Անգլիայի Օսեթ քաղաքի բնակիչ Արրոն Ուոլշոուն վիճակախաղում 1 մլն ֆունտ սթեռլինգ է շահել (շուրջ 1․3 մլն դոլար)։
Հայտնի է, որ 32-ամյա հաղթողը աշխատում է որպես բանվոր։ Իսկ շահումը նրա համար աշխատանքը թողնելու պատճառ չդարձավ։

Ուոլշոուն ասել է, որ գումարը կծախսի հարսանցուի՝ Ցերլի Հոլի հետ։
«Շահած գումարով մենք տուն և իհարկե ավտոմեքենա կգնենք»,-ասել է Ուոլշոուն։








































