Ամերիկյան Paramount TV կինոընկերության ղեկավար Էմի Փաուելին ռասիստական բնույթի անտեղի հայտարարությունների պատճառով հեռացրել են աշխատանքից։ Այս մասին հաղորդում է Hollywood Reporter-ը։
Paramount-ի ղեկավար Ջիմ Ջիանոպուլոսի՝ ներքին օգտագործման համար նախատեսված փաստաթղթում ասվում է, որ «մի քանի մարդ անհանգստություն է հայտնել մեկնաբանությունների հետ կապված», որոնք «պրոֆեսիոնալ միջավայրում» արել է ղեկավարությունը։
Նշվում է, որ խոսքը «Առաջին կանանց ակումբ» կատակերգության ռեմեյքի քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին է, որտեղ դերակատարները հիմնականում սևամորթներ են։ Փաուելը «սևամորթ կանանց մասին» եզրակացություններ է արել, որոնք ներկաները վիրավորական են համարել։ Նրա գործընկերները կադրերի բաժին բողոք են ներկայացրել, որից հետո հետաքննություն է տեղի ունեցել։
Ըստ աղբյուրի՝ ղեկավարությունը Փաուելին աշխատանքից հեռացրել է, երբ նա հերքել է մեղադրանքները։










































