Tuesday, 30 06 2026
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանին արտաքին քաղաքական դոկտրին է անհրաժեշտ. ընտրություններից հետո շանս կա ունենալու

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ հիմնականում իրավիճակային լուծումներ են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ խոսելով արտաքին քաղաքական դոկտրինի անհրաժեշտության մասին։

«Դրա նման ինչ-որ բան կարծես թե ուրվագծվել է, ասվել է, որ մեր արտաքին քաղաքական նախընտրությունները չեն փոխվել։ Բայց դա չի նշանակում, որ մենք մինչ այդ ունեինք արտաքին քաղաքական դոկտրին։ Մենք փորձ ենք անում մնալ հին անվտանգության մտածելակերպի մեջ»,- նշել է Ենոքյանն ու հավելել. «Միաժամանակ, Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն, որը, ուզես թե չուզես, պահանջում է այդ նախընտրանքների փոփոխություն։ Որովհետև տոտալիտար ռեժիմներն այլ կերպ են մտածում իրենց անվտանգության և արտաքին քաղաքականության մասին, ժողովրդավարական ռեժիմները՝ այլ»։

Ըստ Ենոքյանի՝ հիմնականում արտաքին քաղաքականության մեջ իրավիճակային լուծումներ են, խնդիրն այն է, որ ժողովրդավարական հռչակվելով նոր կառավարությունն ունի Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ձգտում, միաժամանակ ամեն քայլով փորձում է ոչ թե համագործակցել Ռուսաստանի հետ, այլ չբարկացնել։ «Չբարկացնելը քաղաքական կատեգորիա չէ, և սա հանգեցնում է բազմաթիվ կազուսների՝ սկսած մեր վարորդական իրավունքները չճանաչելուց, վերջացրած Փանիկ գյուղի մոտ խայտառակ զորավարժություններով»,- նշել է Ենոքյանը և նկատել, թե Հայաստանը ցանկացած դեպքի արձագանքում է ըստ իրավիճակի։ «Ռեակցիոն արձագանք է, ելնելով դեպքից, կոնկրետ իրավիճակից։

Վարորդների հետ կապված իշխանությունը որևէ արձագանք չտվեց, զորավարժությունների հետ կապված վարչապետը տվեց բավական էմոցիոնալ արձագանք, նույն չնախապատրաստված և էմոցիոնալ արձագանքն էր ԵՄ-ի հետ հարաբերություններում, երբ ԵՄ-ն գրպանը լայն չբացեց մեր ժողովրդավարության համար»,- նշել է քաղաքագետը։

Նա կարծում է, թե իշխանությունը կփորձի արտաքին քաղաքական դոկտրին մշակել։ «Ցանկացած իշխանության համար ակնհայտ է, որ առանց դրա անհնար է առաջ գնալը։ Մյուս կողմից մենք գտնվում ենք նախընտրական փուլի ճնշման տակ, հիմա առաջնահերթ խնդիրը ընտրություններ անցկացնելն է, ընտրություններում հաղթելը, և բոլոր խնդիրները ածանցված են սրանից։ Գուցե ընտրություններից հետո, երբ ձևավորվի նոր կառավարություն, նա կունենա ազատ ժամանակ՝ շունչ քաշելու և այդ հայեցակարգերը մշակելու»,- ասել է Աղասի Ենոքյանը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ վստահ է, թե որքան շուտ ընդունվի արտաքին քաղաքական հայեցակարգը, այնքան լավ։ «Դա այնպիսի փաստաթուղթ է, որը չպիտի կապ ունենա ընտրությունների հետ, ի վերջո, անվտանգության միջավայրը չի փոխվում դրանից։ Ընտրություններով իշխանության եկող ուժը կարող է լավագույն դեպքում ռիսկերի գնահատականներ թարմացնել, ինչպես արեց Միացյալ Նահանգները»,- նշել է Սաֆարյանը՝ նկատելով, թե Հայաստանը փաստացի չունի դոկտրին, իսկ արձագանքը իրավիճակային է։ «Միանշանակ իրավիճակային է, եթե անգամ առանձին ուղղություններով լինեն նպատակներ, ենթանպատակներ, միևնույն է, խոշոր հաշվով, ամեն ինչ իրավիճակային և ռեակտիվ է։ Իսկ դա բացասական է»,- նշել է քաղաքագետը։

Սաֆարյանը նկատեց, թե նախկին իշխանությունները 2007-ին ընդունեցին դոկտրինը, և հետո 11 տարի չթարմացրին․ «Այս տարի խոսակցություններ կային, որ ԱԳՆ-ն նորից մշակի, բայց էդ ամենը որևէ շարունակություն չունեցավ՝ հասկանալի պատճառով, տեղի ունեցավ հեղափոխություն։ Դոկտրինն անհրաժեշտություն է, բայց չեմ կարող ասել, թե գործող իշխանությունները որքանով են կարևորում դա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում