Sunday, 14 06 2026
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ

«Ժամանակն է խոսքից գործի անցնելու․ Հայաստան գալու տրամադրվածությունն է մարում»

«Հայկական Կարիտաս» ՀԿ  մոնիթորինգի և գնահատման մասնագետ Տաթևիկ Բեժանյանը կարծում է, որ  Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից  երեք ամիս անց խոսել ներգաղթի  մասին՝  դեռևս վաղ է, սակայն  ըստ նրա՝ թավշյա հեղափոխությունը,  միանշանակ,  կարող է նպաստող գործոն հանդիսանալ հայրենադարձության համար։

Այսուհանդերձ,  բանախոսի դիտարկմամբ՝ միգրացիան միայն ներքին երևույթներով պայմանավորված գործընթաց չէ,  այստեղ լուրջ դերակատարում ունեն նաև արտաքին գործոնները։

«Օրինակ՝   Ռուսաստանի Դաշնություն, ուր մեկնում է մեր աշխատանքային միգրանտների  95%-ից ավելին , այնտեղ միգրացիոն  օրենսդրության յուրաքանչյուր փոփոխություն ուղղակիորեն անդրադառնում է մեր միգրացիոն հոսքերի վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց Տաթևիկ Բեժանյանը և այս համատեքստում հավելեց նաև․

«Ես չեմ բացառում, որ  թավշյա հեղափոխությունը, անպայման, կունենա իր ազդեցությունը Հայաստան ներգաղթի ապահովման պարագայում, բայց կարող եմ նաև ասել, որ դրսում ապրող մեր հայրենակիցներն ոչ միայն խանդավառված են այս ամենով, այլ նաև շատ զգուշավոր, այսինքն նրանք սպասում են կոնկրետ արդյունքների, թե ինչ է լինելու այս փոփոխությունից հետո  և այդ արդյունքներն ունենալուց հետո միայն կարող ենք խոսել ներգաղթի մասին, քանի որ միայն հեղափոխությամբ պայմանավորել մարդկանց ներհոսք և մեծ ներգաղթ՝  նման բան պարզապես չի կարող լինել»։

Բեժանյանի խոսքերով՝  հայրենադարձության ապահովման համար նախևառաջ պետք է ստեղծել համապատասխան պայմաններ, բարենպաստ միջավայր, հակառակ պարագայում՝ որևէ մեկը հենց այնպես չի թողնելու իր ապահով կյանքն ու վերադառնա Հայաստան։

«Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստան գալու մասին մտածողներ կան և նրանց թիվը փոքր չէ, բայց կգա՞ն նրանք արդյոք՝ դա կախված է նրանից, թե ինչ կառաջարկենք մենք իրենց․ մենք իրավունք չունենք որևէ վայրկյան կորցնելու, որովհետև դրան զուգահեռ կմարի այդ մարդկանց մոտ Հայաստան վերադառնալու ոգևորվածությունը։  Այս պահի դրությամբ ես  կառավարության կողմից այդ լուրջ քայլերը չեմ տեսել, հայտարարություններ՝ այո,  լսում ենք և  այդ հայտարարությունները շատ ողջունելի են, բայց երբ որ կտեսնենք խոսքից գործ անցումն՝ այդ ժամանակ արդեն նոր կարող ենք գնահատականներ տալ, այսինքն՝  դեռ բավարար դինամիկա չունենք, հստակ գործողություններ չենք տեսել, բոլորը սպասում են, թե ինչ է լինելու հետո, բայց կրկնում եմ՝ շատ երկար սպասել չենք կարող, քանի որ  Հայաստան վերադառնալու տրամադրվածությունը կանցնի, իսկ  դրա համար պետք է խոշոր քայլերով առաջ գնանք, հետևաբար արդեն վաղուց ժամանակն է խոսքերից ի գործ անցնելու»,- ասաց նա։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում