«Մուտք ենք գործում տնտեսական գործունեությունն աշխուժացնելու շեմ: Այս պահին ակնհայտորեն չենք հասցրել դեռևս ոչինչ անել: Մեծ նվաճում է միայն այն, որ կարողացել ենք պետական կառավարման խիստ անարդյունավետությունը, ես կասեի՝ վտանգավորությունը կասեցնել. սա մի գործ է, երկրորդ գործը առաջընթացի ապահովումն է: Եթե մենք միայն ուղղորդվենք կասեցման ինստիտուտով, չենք կարող շուտափույթ կարևորագույն խնդիրները լուծել»: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Վարչապետի ասուլիսից տպավորությունս այն է, որ վարչապետն ու իր կաբինետը հավատարիմ են որդեգրած հակակոռուպցիոն ծրագրին: Պետք է նաև լուծվի արտահերթ ընտրություններին նախապատրաստվելու հարցը,- նշեց Ա. Մարգարյանը: «…Տնտեսական աճ ունեցել ենք, բայց դա մեր աքիլլեսյան գարշապարն է»,- ընդգծեց տնտեսագետը:
Մարգարյանի դիտարկմամբ՝ տասնամյակների ընթացքում լուրջ ինստիտուցիոնալ խնդիրներ են կուտակվել, և տնտեսությունը արհեստական արժեչափերի համակարգում է, կոռուպցիան շատ մեծածավալ ռեսուրսներ է կլանում: Առնվազն մեկ տարի պետք է, որ գործի հավասար խաղի կանոնների ինստիտուտը բոլորի համար՝ ոչ միայն խոշոր, այլ նաև ՓՄ բիզնեսի և ներդրողների համար: Ինստիտուցիոնալացված խաղի կանոնները կեշտացնեն թե՛ ներդրումների պրոցեսը, թե՛ զարգացման»:
«Հաջողության շեմը մենք կտրորենք առնվազն 3 տարի հետո»,- ընդգծեց Բոստանջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































