Ծրագիր կա այց կազմակերպելու ԱՄՆ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծրագիր կա սեպտեմբերին այց կազմակերպելու՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, սակայն, այս պահին չի կարելի ասել, թե դա պաշտոնական այց է ԱՄՆ:












































