Նախքան Ընտրական օրենսգրքի շուրջ բովանդակային քննարկումներն սկսելը «Ելք» դաշինքը ներկայացնող Էդմոն Մարուքյանը կարծիք հայտնեց, թե պետք է ներկա լիներ ԱԺ փոխնախագահ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և մեկնաբաներ Կառավարությանը կից Ընտրական օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանի հասցեին իր կողմից ասվածը:
«Բնականաբար, ես կարծում եմ, որ մենք պետք է բոլոր տեսակի նման մոտեցումները մի կողմ դնենք, զերծ մնանք։ Վիրավորանքը անընդունելի է, որքանով էլ տիկին Հովհաննիսյանն իր գրառումն արել է»,- մեկնաբանեց Էդմոն Մարուքյանը:









































