ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին առնչվող հարցերում շատ «պարզամիտ է եղել»։
Թրամփն ընդգծել է, որ ի տարբերություն իր նախորդի, Ռուսաստանի նկատմամբ ինքն ավելի «կոշտ» քաղաքականություն է վարում։
NEW — President Trump tells CNBC: Obama was a ‘patsy’ for Russia, ‘I’ll be the worst enemy’ Vladimir Putin has ever had if relationship ‘doesn’t work out’ https://t.co/taDZiXtZX7 pic.twitter.com/PXHuk4Nzea
— CNBC Now (@CNBCnow) July 19, 2018
«Ռուսաստանի հետ կապված հարցերում Օբաման պարզամիտ էր»,-ասել է Թրամփը։
Թրամփը նաև նշել է, որ ՌԴ-ի նկատմամբ իր դիրքորոշումն ավելի կոշ է համարում, քան «երկար, երկար տարիների» ընթացքում ԱՄՆ ցանկացած նախագահի դիրքորոշում։








































