Tuesday, 30 04 2024
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են
Սպասվում են տեղումներ
ՌԴ մուտքի արգելք ունեցողների թիվը կտրուկ կաճի. միգրացիոն խստացումներ են սպասվում
Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լ. «Հրապարակ»
Իշխանությանն աջակցող կառույցներն էլ չեն կարող աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույցում. «Ժողովուրդ»
Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել. «Հրապարակ»
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում. «Հրապարակ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով. «Ժողովուրդ»
Ադրբեջանը դու՞րս է գալիս Թուրքիայի վերահսկողությունից

Կոռուպցիայի հոտը գործերը «թթու դնող» դատավորներից է գալիս

ԲԴԽ-ն ու դատական դեպարտամենտը պետք է վերջ տան դատական համակարգում առկա լուրջ, արմատական խնդիրները ձևական հայտարարություններով քողարկելուն և ԱՆ-ի հետ միասին պաշտոնազրկեն այն բոլոր դատավորներին, ովքեր անհիմն կերպով դռնփակ դատական նիստեր են անում կամ գործերը «թթու դնում» տարիներով՝ խոշտանգելով մարդկանց:

Օրերս ԲԴԽ- ի դատական դեպարտամենտի կայքում հերթական նյարդայնացնող հայտարարությունը հայտնաբերեցի՝ տողերիս հեղինակի հոդվածի առնչությամբ: Եթե այն տեղին լիներ՝ կընդունեի, բայց սա արդեն ԲԴԽ-ի կողմից հին կլանը պաշտպանելու շարունակական դիմադրության տպավորություն է ստեղծում:

Ահա դեպարտամենտի խնդրո առարկա հայտարարությունը.

«1in.am կայքի հուլիսի 11-ի «ԲԴԽ-ն լուծարե՞լ, թե՞ դատավորներին հանել, որ Վլադի գործն առաջ գնա»  հրապարակման մեջ տեղ գտած ապատեղեկատվությունը, թե «…դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է կայանար ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին և մեկ տասնյակից ավելի անձանց «քցած» Վլադիսլավ Մանգասարյանի գործով դատական նիստը, սակայն, արատավոր ավանդույթի համաձայն, այն կրկին չկայացավ անհայտ պատճառով», անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:

Նիստը կայացել է նշված օրն ու ժամին և հետաձգվել մեղադրողի բացակայության պատճառով։ Կից ներկայացնում ենք նաև 11.07.2018թ կայացած նիստի արձանագրության քաղվածքը։ Առկա է նաև ձայնագրությունը: Ըստ պահանջի՝ կարող ենք ներկայացնել նաև ձայնագրությունը:

Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը բազմիցս է հայտարարել լրագրողների և լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր որդեգրած գործելաոճի մասին: Ուստի, խորհուրդ կտանք մեր գործընկերներին հետևել աշխատանքի արհեստավարժ գործելակերպի կանոններին, այն է՝ մինչև հրապարակումը ստուգել տեղեկատվության հավաստիությունն առաջին աղբյուրից»:

Այստեղ զայրացուցիչն այն է, որ այս պատասխանը գրողը կամ գրողները կարծես փորձում են իրենց կարճ խելքով հիմարի տեղ դնել հանրությանը և տեղում աշխատած լրագրողին:

Պատասխանը գրելիս շրջանցել են լրագրողի մատնանշած՝ առաջին աղբյուրից ճշտելու հանգամանքները. այն, որ նիստի ժամին՝ դատարանի դուռը փակ է եղել, փորձ է արվել ներքին հեռախոսով անմիջապես դատավոր Բեկթաշյանի աշխատակազմից պարզել չկայանալու պատճառը, խոստացել են պատասխանել, սակայն հետո այդպես էլ չեն պատասխանել հեռախոսազանգերին, կողմերից որևէ մեկը դատարանում չի եղել:  Լրագրողը փորձել է հարցը ճշտել փաստաբանից: Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ նիստի չկայանալու մասին ինքը իմացել է գործով մեղադրողից և չի եկել դատարան: Իսկ թե որն է եղել դատական նիստի չկայացման, հետաձգման պաշտոնական հիմնավորումը, փաստաբանը տեղյակ չի եղել և չի հայտնել:

Եվ, իմիջիայլոց, եթե ինֆորմացիան ստուգելու առաջին աղբյուրը ոչ թե տեղում գտնվելով պարզելն է, այլ ԲԴԽ-ն, որը գիտի, որ ԲԴԽ անդամ դատավորն այդ օրը չի կարողանալու դատական նիստեր անել,  որովհետև ԲԴԽ նիստեր պետք է արվեն՝ Երևանում, մարզերում նոր դատավորներ նշանակելու համար, ապա միանգամից ասեք՝ Գագիկ Հարությունյանից ճշտենք…

Ինչ վերաբերում է պատասախանին կից ներկայացված դատական նիստի արձանագրության քաղվածքին, ապա դա կարելի է տեսականորեն և’ նախապես ձայնագրել, և’ հետո: Իսկ եթե նիստի ժամին է արձանագրվել, ուրեմն ստացվում է դուռը ներսից փակել են և, առանց համապատասխան որոշման՝ «անօրինական» կարգով դռնփակ նիստ են արել:

Ես չեմ զարմանա, եթե մի օր էլ ԲԴԽ պատասխան գրի և դատական նիստի արձանագրության քաղվածք, ձայնագրություն ներկայացնի նույն ժամին, նույն դատավորի կողմից, նույն կամ տարբեր դատարաններում, տարբեր գործերով անցկացրած նիստերի մասին:

Ի դեպ, տարիներ առաջ, երբ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին հարցրի, թե հնարավո՞ր է, որ Հայաստանից ՄԻԵԴ ուղարկվող դատական գործերը կամայականորեն ճիշտ չներկայացվեն եվրոպացի դատավորներին, ֆիլտրվեն, և ՄԻԵԴ-ը դրանք չընդունի վարույթ, զրուցակիցս պատասխանեց՝ եթե տեսականորեն հնարավոր է, ուրեմն՝ հնարավոր է:

Իսկ ընդհարապես, դատական գործերը  անհիմն  հետաձգելու, անհասկանալի կամ ոչ հավաստի տվյալ մտցնելով դռնփակ նիստ անելու, տարիներով գործերը «թթու դնելու»  դեպքերը շատ են:

Օրինակ, Երևան քաղաքի դատարանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նստավայրի դատավոր Լիլիթ Կատվալյանը «բավարարում է» նշված երեք «չափանիշներին»:  Այս ցանկում է նաև  դատավոր Զ. Նախշքարյանը…

Հիմնավորեմ.

Դեպք 1. Կարինե Երեմյանի գործով նշանակված դատական նիստի ժամին դատավարության կողմերից  մեկը  եղել է դատարանում, ես՝ նույնպես: Նիստերի դահլիճի դուռը ներսից փակ է եղել: Սպասել ենք 1 ժամ, և ստիպված հեռացել: Հետո կողմի ստացած որոշման մեջ տեսել եմ նշումը, թե՝ նշանակված ժամին կողմը չէր ներկայացել դատարան:

Դեպք 2. Մեկ այլ գործով Կատվալյանը 2017թ-ի սեպտեմբերի 4-ին նշանակել է փորձաքննություն, մեկ ամիս անց փորձագետը պահանջել է փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն Կատվալյանն այդպես էլ չի ուղարկել: Ամիսներ անց ստիպված կողմն է ներկայացրել, սակայն հաջորդ դատական նիստը դատավորը նշանակել է մեկ տարի հետո՝ 2018թ. սեպտեմբերին:

Դեպք 3. Աղմկահարույց գործերում հայտնվող փաստաբան Լուսինե Սահակյանն ու նրա ազգականներն ընդդեմ «Լակմուս» ՀԿ-ի և տողերիս հեղինակ Էլմիրա Մարտիրոսյանի՝ պատվի արժանապատվության գործարար համբավն արատավորելու վերաբերյալ գործով, դատավորը,  հիմնվելով հայցվոր կողմի բանավոր ու լղոզված միջնորդության վրա և չունենալով որդեգրության մասին գեթ մեկ փաստ, նախ փորձել է նախազգուշացման թերթիկում այդպիսի կեղծիք  մտցնել և դրա տակ ինձ ստորագրել տալով՝ ապահովել դռնփակ նիստ անելու իրենց նախաձեռնությունը: Ու թեև  այդպես էլ  չստացան լրագրողի ստորագրությունը, այդուհանդերձ դատավոր Կատվալյանը որոշեց դռնփակ դատական նիստ անել:

Վերադաս ատյանի որևէ դատավոր, ԱԽ-ի որևէ անդամ, անկախ՝ ստացած դիպլոմի գույնից ու գիտական աստիճանից, չտեսավ կամ չցանկացավ տեսնել մեր մատնանշած հանգամանքները: Արդեն 1 տարի այդ դատավորի վարույթում գտնվող գործը, որն այս տարի նշանակվում է 2-3 ամիսը մեկ անգամ նույնիսկ  նախնական դատական նիստի բովանդակության մասով չի ավարտվել: /Ընթերցողին չծանրաբեռնելու համար այս գործի մանրամասներին կանդրադառնանք առանձին և շատ հանգամանալից/:

Ի դեպ, դռնփակ նիստերի մասով առանձնանում է Սյունիքի մարզի դատարանը: Գործերի գրեթե 90 տոկոսը դատալեքսում նշված են որպես դռնփակ: Սա լուրջ ուսումնասիրության նյութ է. կարելի է ենթադրել, որ Սյունիքում կամ զինվորական հանցագործություններ են, բռնաբարություններ կամ օրենքով հրապարակայնությունը սահմանափակված այլ բնույթի գործեր: Բայց տպավորություն կա, որ այստեղ ևս կամայականորեն են նիստերը դռնփակ անում՝ հանրությունից թաքցնելու համար:

Ուստի, ճիշտ կլինի, որ ԲԴԽ-ն պատասխաններ գրելու, հապշտապ դատավորներ նշանակելու փոխարեն թույլ տա՝ դատավորներն իրենց դատական նիստերով զբաղվեն: Ստուգի դռնփակ դատական գործերի հիմնավորվածությունը, պատասխանատվության ենթարկի ողջամիտ ժամկետները խախտող դատավորներին… Մարդիկ չեն կարող անվերջ սպասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում