Saturday, 27 06 2026
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ դրությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտման առումով բացասական հետևանքներ է թողել

Ի՞նչ արտակարգ իրադրություն էր ստեղծվել Թուրքիայում շուրջ 2 տարի և ի՞նչ է փոխվել. այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցեց Ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ծրագրի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ:

«Թուրքիայում մարդու ամենտարրական հիմնարար իրավունքները չէին գործում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ընդհանրապես դադարել էր գործել՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Արտակարգ դրությունը Թուրքիայում մարդու իրավունքների խախտման առումով բացասական հետևանքներ է թողել: Այս երկու տարիները Թուրքիայի պատմության մեջ մնալու են որպես սև գիծ հիշեցնող տարիներ: 1980թ ռազմական հեղաշրջումը համարվում էր Թուրքիայում մարդու իրավունքների խախտման ամենազանգվածային գործընթաց, որը, սակայն, ոչինչ է՝ համեմատած 2016-ից գործող արտակարգ դրության ռեժիմի հետ: Մեծ թվով մարդիկ՝ ավելի քան 70 հազար մարդ սպասում է իր դատավճռին: Այս ամենը խոսում է մարդու իրավունքների հսկայածավալ խախտումների մասին:

Թուրքիայում տարբեր կառավարությունների կողմից պարբերաբար մտցվել է արտակարգ դրություն, ռազմական դրություն. այս երկուսը գրեթե միշտ իրար զուգահեռ են եղել… Թուրքիայում ընդդիմությունը լուրջ մտավախություն ունի, որ այն, ինչ տեղի էր ունենում արտակարգ դրության պայմաններում, այժմ շարունակվելու է և կրկին մարդու իրավունքները կոպտորեն խախտելու վերաբերյալ ենթադրությունների տեղիք տվող փոփոխություններ են նախատեսվում»,- նշեց Տեր-Մաթևոսյանը:

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցան ընտրություններ, Էրդողանը հաղթեց, տեղի ունեցավ կառավարման մոդելի փոփոխություն, անցան նախագահական կառավարման, և Էրդողանն ունեցավ անսահմանափակ լիազորությունների շրջանակ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Տեր-Մաթևոսյանը նշեց. «Այժմ Էրդողանը չի կարող հեշտությամբ շրջանցել խորհրդարանը, բայց չի վիճարկվում այն փաստը, որ Էրդողանը բացարձակ իշխանության լծակներ է ձեռք բերել: Սակայն ամեն ինչ առջևում է, Թուրքիայում դժվար ներքին խմորումներ են սպասվում, և միայն ցանկալին իրականության տեղ ընդունողները կարող են պնդել, որ Էրդողանի բոլոր խոչընդոտները վերացված են: Երկրում լուրջ դժգոհությունների ալիք կա, հասարակությունը երկփեղկված է: Երկպառակությունն ավելի է խորանալու, և Էրդողանը չի կարող սա անտեսել»:

Թուրքագետի խոսքով՝ վախի մթնոլորտ է տիրում Թուրքիայում. մոտ 400 գիտնական ու դասախոս զրկված են իրենց աշխատանքից, մեծաթիվ լրագրողներ և գիտնականներ ազատազրկված են կամ երկրի սահմաններից դուրս են. «Սրանք այն մարդիկ են, ովքեր ընդդիմացել են Էրդողանի կառավարման մեթոդներին: Արտերկրում բացվել են մի շարք լրատվական հարթակներ, որոնք ներկայացնում են, թե Թուրքիայում ինչ է տեղի ունեցել և քննադատում են Էրդողանին»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում