Tuesday, 30 04 2024
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով
Շարմազանովը բացահայտեց ընդդիմության ծրագրերը՝ միջանցքը տալու մասին
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
«Զրույցներ պետության մասին». վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ
Իվանիշվիլին խոստացել է Վրաստանին ազատել «օտարերկրյա գործակալներից» ու «կեղծ էլիտայից»
Լուրերի օրվա թողարկում 12։00
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր
Վլադիմիր Պուտինի «հաղթակամարը»
ԱԳՆ դիվանագիտական դպրոցը հայտարարում է «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացի մրցույթ
11:30
Դուբայի օդանավակայանը կընդլայնվի
Միջազգային պրակտիկայում հատվածային սահմանազատում գոյություն չունի ․դա Ադրբեջանի հորինածն է
Զինծառայողների նկատմամբ բռնության և դաժան ծեծի մասին հրապարակումը իրականության չի համապատասխանում. ՔԿ
Սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի և Ադրբեջանի սահմանի վերարտադրություն
Ավելի մեծ ՀՀ ունենալու ՀՅԴ ցանկությունը օգտագործվում է Կայսրության կողմից՝ ավելի փոքրը ունենալու
Սահմանազատումից՝ սահմանագծում է իրականացվում, ո՞վ է կառավարությանը այդ իրավունքը տվել
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
10:30
Նավթի գները նվազել են. 29-04-24
10:15
5 զոհ, 32 վիրավոր՝ Օդեսայի ուղղությամբ հարվածի հետևանքով
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Էլի զոհե՞ր եք ուզում. քաոսը կկործանի բոլորիս
Խոշոր ներդրողների և քաղաքացիների համար կհստակեցվեն քաղաքաշինական գործընթացները
2018-ին ում հետևից Վանեցյանը պիտի գնար, այսօր որդու հարսանիքի հրավիրյալներն են

Քաղաքականության վերադարձը. հեղափոխությունը վերականգնել է Քոչարյանի ամենամեծ վնասը Հայաստանին

Հայաստանը պատրաստվում է ընտրությունների։ Առաջիկա ամիսներին, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, տեղի են ունենալու Երևանի ավագանու ընտրությունները, դրանից հետո կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Առնվազն մեկ տարի Հայաստանն ապրելու է բուռն, չափազանց բուռն ու հագեցած քաղաքական կյանքով, որի հիմնական դերակատարները լինելու են քաղաքական կուսակցությունները։ Կուսակցություններ, որոնց դերը էականորեն նվազեցվել է անցած 20 տարիների ընթացքում։

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նախագահության շուրջ 20-ամյա ընթացքը Հայաստանում կուսակցական համակարգի կազմաքանդման ընթացք էր։ Ռոբերտ Քոչարյանը, իշխանության գալով պալատական հեղաշրջման միջոցով, իր առաջին ընտրությանն իսկ հանդես եկավ հակաքաղաքական ու հակաքաղաքագիտական տեքստով, ինչը սկիզբ դրեց Հայաստանում կուսակցական ու քաղաքական համակարգի այլասերմանն ու փոշիացմանը։ «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կարգախոսով մասնակցելով ընտրություններին՝ Քոչարյանը սկիզբ դրեց քաղաքական կուսակցությունների պառակտմանն ու կազմալուծմանը։ ԱԺՄ, ՀԺԿ, «Հանրապետություն», «Ադարություն» դաշինք. այս և քաղաքական կյանքում լուրջ դերակատարում ունեցող էլի շատ կուսակցություններ պառակտվեցին Քոչարյանի իշխանության գալուց հետո։ Քոչարյանը, որպես կանոն, պառակտում էր կուսակցությունները նրա անդամների մի մասին վախեցնելով, մյուսներին՝ կաշառելով կամ տարբեր պաշտոնների նշանակելով։ Քաղաքական համակարգի այլասերումը Ռոբերտ Քոչարյանի ամենամեծ, ամենախորքային վնասն էր Հայաստանին։

Նույն մարտավարությունը՝ քաղաքականությունը այլասերելու մարտավարությունը, ավելի փափուկ մեթոդներով շարունակեց նաև Սերժ Սարգսյանը, որի նախագահության մեկնարկը նշանավորվեց քաղաքականության մեջ «հաճախորդ» հասկացության ներմուծմամբ. Սերժ Սարգսյանին գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչները տարբեր ժամանակներում ու տարբեր սխեմաների արդյունքում նշանակվեցին տարբեր պաշտոնների՝ դառնալով իշխանության «հաճախորդները»։ Զուգահեռաբար իշխանությունն այդ տարիներին քաղաքականության մեջ քիչ թե շատ ազդեցիկ դերակատարում ունեցող կուսակցություններում ներդնում էր սեփական մարդկանց՝ անհրաժեշտ պահին կուսակցությունները ներսից «պայթեցնելու» համար։ Դրա օրինակները ևս շատ են։

Արդյունքում տարիների ընթացքում ու իշխանության հետևողական ջանքերի արդյունքում Հայաստանում վարկաբեկվեցին ոչ միայն առանձին կուսակցություններ ու քաղաքական գործիչներ, այլև քաղաքականություն երևույթն ընդհանրապես։ Քաղաքականությունը հավասարեցվեց անբարոյականության, դավաճանության, ծախվածության, գործարքների մեջ մտնելու արատների հետ, ինչում մեծ շահագրգռություն ուներ առաջին հերթին պահի իշխանությունը։ Դա իշխանության կողմից քաղաքականության մենաշնորհացման գործընթացի բաղկացուցիչ մաս էր։ Իշխանությանը պետք չէին քաղաքական օպոնենտներ, դրա համար քաղաքական օպոնենտները հեղինակազրկվեցին ու վարկաբեկվեցին ժամանակի ընթացքում։

Ու պատահական չէր, որ այդ երևույթին զուգահեռ Հայաստանում սկսեց զարգանալ քաղաքացիականության ինստիտուտը։ Տարիների ընթացքում կազմավորվեցին բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնություններ, ակտիվ խմբեր, ինչն իհարկե դրական երևույթ էր ժողովրդավարացման զարգացման տեսանկյունից։ Սակայն իշխանությունը չէր կարող թույլ տալ քաղաքացիականության զարգացման տարերային ու անկառավարելի ընթացք ու ժամանակի ընթացքում գտավ քաղաքացիական ակտիվ խմբերին կամ դրանց ակտիվ անդամներին իշխանությանն ինտեգրելու մեթոդները։

Քաղաքացիական խմբերը սկսեցին հաջողություններ արձանագրել ամենատարբեր խնդիրներով ծավալվող բողոքի ակցիաներում՝ Թեղուտ, Մաշտոցի պուրակ, «Էլեկտրիկ Երևան»։ Սա իշխանության համար ձեռնտու ընթացք էր, քանի որ նպաստում էր քաղաքականության վարկաբեկմանը. քաղաքական ուժերն ու գործիչները տարիներ շարունակ քաղաքական տեքստերով փորձում էին պայքարել այս կամ այն խնդրի լուծման համար և հաջողության չէին հասնում, իսկ քաղաքացիական ակտիվիստներն իրենց «կրեատիվ» կարգախոսներով շաբաթների, ամիսների ընթացքում հաջողություններ էին արձանագրում։ Արդյունքում հանրային գիտակցության մեջ աստիճանաբար արմատավորվեց այն համոզումը, որ հանրային կյանքում առկա տարբեր խնդիրներ լուծողները ոչ թե քաղաքական կուսակցություններն են, այլ քաղաքացիական նախաձեռնությունները, ինչը վերջին շտրիխն էր քաղաքականության ինստիտուտի վարկաբեկման գործընթացում։

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թավշյա հեղափոխությունը որոշակիորեն վերակենդանացրեց քաղաքականությունը որպես ինստիտուտ, քանի որ Նիկոլ Փաշինյանը, չնայած տարբեր տեխնոլոգիական, քաղաքացիական նորարարություններին, այդուհանդերձ ներկայացնում էր քաղաքական միտք ու քաղաքական տեքստ։ Հեղափոխության հաղթանակը նաև քաղաքականության հաղթանակն էր այդ իմաստով։

Մյուս կողմից, սակայն, նույն Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում գերակայում էին ու են քաղաքացիական դեմքեր, Փաշինյանի քաղաքական ու իշխանական թիմում ևս զգացվում է քաղաքական բովանդակության դեֆիցիտ։ Ավելին՝ մի շարք կարևորագույն պաշտոններում նշանակվել են քաղաքացիական ակտիվիստներ, ինչը որոշակիորեն աղճատել է քաղաքացիական խմբերի՝ հանրային վերահսկողություն իրականացնելու գործառույթը։ Դրա մասին, ի դեպ, վերջերս խոսեցին նաև Հայաստանում հավատարմագրված եվրոպական դեսպանները։

Հայաստանն ունի քաղաքականության, իրական քաղաքականության պակաս։ Հայաստանի քաղաքական համակարգը կայացած չէ, ինչը պետության ինստիտուցիոնալ խնդիրների ամենակարևոր պատճառներից մեկն է։ Առաջիկա ընտրություններն այդ իմաստով լավ հնարավորություն են ինչպես առանձին քաղաքական կուսակցությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ քաղաքական համակարգի կայացման համար։ Այդ հնարավորությունը չօգտագործելը մեծ շռայլություն կլինի Հայաստանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում