Bags Of Love ընկերությունն իր պաշտոնական էջում արքայազն Հարիի և Մեգան Մարքլի դեմքով նոր լողազգեստերի լուսանկարն էր ներկայացրել։ Այն ժամանակ բոլորը ծիծաղեցին և մոռացան այդ մասին։ Բայց պարզվում է, որ այդ ամենը կատակ չի եղել։

Հարիի և Մեգանի դեմքերով լողազգեստերն արդեն վաճառվում են 38 ԱՄՆ դոլարով։ Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց հաջողվել է լավ գումար վաստակել դրանց վաճառքից։

Հետաքրքիր է, թե ինչու է մարդկանց մոտ ցանկություն առաջանում նման արտասովոր լողազգեստ գնել։










































