Saturday, 27 06 2026
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-բելառուսական հարաբերությունների հարցում  մեծ խնդիր է համարում Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը: Այդ մասին ՀՀ վարչապետը նշել է euroradio.fm-ին տված հարցազրույցում:

«Մենք լավ հարաբերություններ ունենք Բելառուսի հետ, բայց կարծում եմ, որ մենք մեծ պոտենցիալ ունենք ու պետք է այն իրացնենք։

Իհարկե, մենք անհանգստություն ունենք Բելառուսի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի կապակցությամբ, և դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար։ Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ։

Եվ գիտե՞ք, խնդիրը սրվում է նրանով, որ Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական գործընկերներ են։

Հայաստանի բոլոր քաղաքացիները դժգոհ են այն փաստից, որ Բելառուսն Ադրբեջանին զենք է վաճառում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը նշել է, թե գիտի, որ ՀՀ վարչապետը և Հայաստանի մյուս պաշտոնյաները փորձում են Մինսկին ու անձամբ Լուկաշենկոյին համոզել՝ այլևս զենք չվաճառել Ադրբեջանին։ Նա հետաքրքրվել է Փաշինյանից՝ ի՞նչ է կարծում, կստացվի՞։

Ի պատասխան ՀՀ վարչապետն ասել է. «Կարծում եմ՝ սխալ է ասել, որ մենք փորձում ենք համոզել։ Մենք բացատրում ենք այդ հարցի շուրջ մեր դիրքորոշումը։

Մենք հարգանքով ենք վերաբերվում Բելառուսի շահերին ու հույս ունենք, Բելառուսն էլ հարգանք կցուցաբերի Հայաստանի շահերի նկատմամբ։ Ցավոք, մեզ համար այդպիսի գործունեությունն անընդունելի է, և ես ուզում եմ այդ մասին ուղիղ ասել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում