ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է Երևանի քաղաքապետարան, որպեսզի բացատրություն ստանա Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանին հարակից տարածքում Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի կանգնեցման վերաբերյալ:
«Մենք դեռ քաղաքապետարանից ոչ մի արձագանք չենք ստացել»,-«Արմենպրես»-ի թղթակցին ասել է ՀՀ մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը:
Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չի մասնակցել միջոցառմանը:







































