Friday, 19 06 2026
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է

Կոռուպցիոնից հեղափոխական խորհրդարան. ինչն է լինելու մտահոգիչ

Խորհրդարանի առաջիկա ընտրությունն, ամենայն հավանականությամբ, կանցնի ընդդիմության բացակայությամբ, համենայնդեպս՝ այդ բառի դասական իմաստով: Իսկ պատճառն այն է, որ այդ բառի դասական իմաստով բացակայում է նաև իշխանությունը: Ընդ որում՝ բացառել պետք չէ անգամ, որ հենց առաջիկա խորհրդարանի ընտրությունն աչքի առաջ ունենալով է, որ Նիկոլ Փաշինյանը ձևավորելով և այսպես ասած՝ հուսալիորեն կայունացնելով իշխանության մի քանի առանցքային ուղղությունները, ամբողջության մեջ իշխանության ձևավորումը թողել է անավարտ, իշխանությունը ոչ դե յուրե, բայց դե ֆակտո բաժանել է մի քանի ուժերի միջև:

Իհարկե, սա նաև օբյեկտիվ հիմքեր ունի՝ հաշվի առնելով այն, որ Փաշինյանն, իհարկե, լինելով «ժողովրդի թեկնածու», այդուհանդերձ չունի այդ ժողովրդի իրավական քվեն, իսկ քանի դեռ այն չունի, նա չի շտապում ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն կամ ավելի ինստիտուցիոնալ պատասխանատվություն, քան այն պատասխանատվությունը, որ իր վրա է հեղափոխության արդյունքում: Բոլոր դեպքերում, առաջիկա խորհրդարանի ընտրությունը կլինի բացառիկ այն իմաստով, որ չի լինի դասական առումով թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն:

Բանն այն է, որ ընտրությանը մասնակից ուժերը, թեև դեռ պարզ չէ դրանց ամբողջական կազմը, կաշկանդված են լինելու Նիկոլ Փաշինյանի թիմին սուր քննադատելու հարցում՝ թե՛ այն պատճառով, որ ժամանակ շատ չի անցել, և հիմնական բոլոր խնդիրների պատճառները դեռ նախկին համակարգում են, թե՛ այն պատճառով, որ սուր քննադատությունը անմիջապես կհակադարձվի իբրև նախկին համակարգի ռևանշի փորձ կամ դրան կամա, թե ակամա ազդեցություն, ու թե՛ այն պատճառով, որ այդ ուժերից որոշները նաև ներգրավված են եղել կառավարության կազմում ու լռել են մինչև ընտրություններ: Ահա այս պայմաններում ստացվում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունն իրականում դե յուրե ավարտելով հեղափոխությունը՝ դե ֆակտո լինելու է ոչ թե դրա ավարտը, այլ զարգացման որոշակի արդյունք և ձևավորվելու է հեղափոխության բազմաշերտ ազդեցությամբ, այդպիսով, ըստ էության, խորհրդարանում ամբարելով հեղափոխական տրամադրություններն ու դրանցից բխող առանձնահատկությունները:

Այլ կերպ ասած՝ նոր խորհրդարանը քաղաքական ամբողջության առումով դարձյալ չի արտահայտելու հանրային քաղաքական հայացքների ամբողջական պատկերը, որովհետև այդ հայացքները խորհրդարանի ընտրությանը, ըստ ամենայնի, չեն ունենա առաջնային պլան գալու մեծ հնարավորություն: Պարզապես, ի տարբերություն 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրությամբ ձևավորված խորհրդարանի, նոր խորհրդարանը կլինի հանրայնորեն լեգիտիմ, հանրությունը չի ունենա դրա վերաբերյալ կասկածներ և ավելին՝ կունենա վստահություն, որ դա հենց իր ձևավորած խորհրդարանն է: Խորքային խնդիրների տեսանկյունից դա, իհարկե, կարևոր հանգամանք է, սակայն ակնառու է, որ խորհրդարանական կառավարման մոդելի առումով հազիվ թե արտահերթ խորհրդարանական ընտրությունը լինի էական առաջընթաց: Գործնականում, ինչպես 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանն էր, ըստ էության, միջանկյալ, որն ապահովելու էր նախագահական կառավարման մոդելով իշխող համակարգից անցում խորհրդարանական կառավարման մոդելով համակարգի՝ դրանից բխող ներիշխանական տրանսֆորմացիաներով հանդերձ, այդպես էլ միջանկյալ է լինելու արտահերթ ընտրությամբ ձևավորված խորհրդարանը՝ ապահովելով նոր անցումային հնգամյա փուլ:

Նախորդ խորհրդարանն իրենով «մարմնավորելու» էր ներհամակարգային անցումը, այսինքն՝ իշխող համակարգի մեջ հարաբերությունների պարզաբանումը, տրանսֆորմացիան, տասնամյա ՀՀԿ-ԲՀԿ, ըստ էության, երկբևեռ համակարգի վերանայումը, կապիտալի քարտեզի փոփոխությունն ու դրանով պայմանավորված նաև ներիշխանական քաղաքական ստատուս քվոյի վերանայումը, որից հետո միայն բազմակենտրոն իշխանությունն առավել ինստիտուցիոնալացվելով կապահովեր համակարգի միջև ուժերի հավասարակշռությունն ու խորհրդարանական մոդելի տրամաբանությունը: Թավշյա հեղափոխությունն այդ ամենը, այսպես ասած, թողեց կիսատ՝ ձևավորելով արդեն լիովին նոր իրավիճակ և իրականություն:

Բայց եթե նախորդ իրականությունը դուրս էր դասական քաղաքագիտական տրամաբանությունից համակարգի կոռուպցիոն բնույթի պատճառով, ապա նորն էլ դուրս է դասականից ծագման հեղափոխական բնույթի պատճառով: Հետևաբար, դասական տրամաբանությունից դուրս իրավիճակում, անկախ պատճառներից, հնարավոր չէ ձևավորել հանրային տրամադրությունների քաղաքական հիմնական քարտեզը պատկերող խորհրդարան, որը կաշխատի արդեն իբրև քաղաքական համակարգի առանցք: Ինչպես կոռուպցիան է խեղդում քաղաքական հայացքները, այդպես էլ հեղափոխական մթնոլորտն է խեղդում դրանք:

Արտահերթ ընտրությամբ ձևավորվելիք խորհրդարանն այդ իմաստով կատարելու է տրանսֆորմատորի դեր, և կախված այդ դերակատարման որակից ու արդյունավետությունից՝ հնարավոր կլինի ասել՝ Հայաստանը հինգ տարի անց կունենա՞ քաղաքական ընտրություն, թե՞ հարկ կլինի սպասել առնվազն ևս հնգամյակ: Ընդ որում՝ առաջին հնգամյակի պարագայում այդ իրողությունը ամենևին բացասական չէ, եթե հաշվի առնենք, որ պետությունը կոռուպցիոնից տրանսֆորմացվում է քաղաքականի, և դրա համար պետք է որոշակի ժամանակային տարածություն, փուլ: Երկրորդ հնգամյակ ձգվելու դեպքում, իրավիճակն արդեն կլինի մտահոգիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում