The Destiny’s Child խմբի 37-ամյա մենակատար Միշել Ուիլյամսը խոստովանել է, որ հոգեկան առողջության մասնագետներից օգնություն է խնդրել։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
«Այսօր ես՝ հպարտ, երջանիկ և առողջ, մնում եմ այն մարդը, որը շարունակում է օրինակ ծառայել, չէ՞ որ ես պայքարում եմ նրանց կյանքի բարելավման համար, որոնք դրա կարիքն ունեն։ Եթե փոխես մտածելակերպդ, կփոխես նաև կյանքդ»,-գրել է նա։

Այս տարվա ապրիլին Ուիլյամսը հայտարարել է հովիվ Չեդ Ջոնսոնի հետ նշանադրության մասին։ Ավելի վաղ նա խոսում էր իր ընկճախտի մասին, որով տառապում էր երկար ժամանակ, սակայն նոր է սկսել զբաղվել հոգեկան առողջությամբ։











































