Friday, 03 05 2024
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք
19:40
Քեմերոնը հայտարարել է, որ Կիևը կարող է բրիտանական զենքերն օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար, Կրեմլն արձագանքել է
Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ

Քայքայումը կանխող օրակարգի հրամայականը. ԱՄՆ դեսպանի ահազանգը

Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրումների մասին հայտարարելը դեռ վաղ է, հուլիսի 18-ին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ նշելով, թե ներդրողները այժմ հետևում են գործարարների նկատմամբ կառավարության քաղաքականությանը և ոչ միայն արտերկրի գործարարների նկատմամբ: Դեսպանը հիշատակել է նաև «Լիդիանի» խնդիրը՝ ասելով, թե ներդրողները հետևում են դրա զարգացմանը: Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունը բավական հստակ է և վկայում է այն մասին, որ Նահանգների համար դեռևս անորոշ է Հայաստանի նոր կառավարության տնտեսական քաղաքականությունը: Այդ քաղաքականության անորոշության մասին խոսում են նաև շատ փորձագետներ:

Միաժամանակ, օբյեկտիվորեն չափազանց բարդ է ամբողջապես կոռումպացված համակարգից արագորեն անցում կատարել որակապես այլ տնտեսական քաղաքականության, քանի դեռ չեզոքացված չեն նախորդ համակարգի առանցքային սխեմաներն ու մեխանիզմները, որոնք հակառակ դեպքում արգելակելու են որևէ տնտեսական քաղաքականություն: Դեսպանի խոսքում, սակայն, ուշագրավ է թերևս մի նրբերանգ: Դեռևս նախորդ կառավարության, նախորդ իշխանության գործունեության ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսը արել էր 8 միլիարդ դոլարի ներդրումային ներուժի մասին հայտնի հայտարարությունը՝ կապված վերականգնվող էներգետիկայի բնագավառի հետ: Այդ հայտարարությունը դարձավ մեծ աղմուկի պատճառ՝ ընկալվելով իբրև 8 միլիարդ դոլար ներդրման ԱՄՆ պատրաստակամություն-ուղերձ: Այդ հայտարարության «գերին» մի կողմից կառավարությունը, իշխանությունը դարձան, մյուս կողմից՝ նաև դեսպան Միլսը:

Բանն այն է, որ երբ նրան տրվեցին ավելի կոնկրետ հարցեր, նա հայտարարեց, որ 8 միլիարդ դոլարի ներուժը դա Հայաստանի կառավարության հաշվարկն է, իսկ դրա իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ լինի էներգետիկ ռեգիոնալ շուկայի ազատականացում: Այլ կերպ ասած՝ դեսպանը դիվանագիտորեն հանեց պատասխանատվությունը թե՛ իր, թե՛ միաժամանակ Հայաստանի կառավարության վրայից, տեղափոխելով ռեգիոնալ դաշտ:

Ըստ ամենայնի, դեսպան Միլսը, այսպես ասած, դաս է քաղել 8 միլիարդ դոլարի պատմությունից և այժմ, չնայած կառավարության, իշխանության փոփոխությանը, ձեռնպահ է մնում ներդրումների վերաբերյալ որևէ պատասխանատու հայտարարությունից: Սակայն դա, իհարկե, ավելի նախընտրելի է, քան հայտարարությունները, որոնց վերաբերյալ հետագայում չեն գտնվում համոզիչ ու վստահելի բացատրություններ՝ բացելով արդեն տեղեկատվա-քաղաքական մանիպուլյացիաների դաշտ: Հայաստան-Արևմուտք հարաբերությունն այդ տեսանկյունից գտնվել է բավականին հաճախակի հարվածների դաշտում, և կա խնդիր այդ հարցը դուրս բերել այդ դաշտից:

Այս համատեքստում բավականին հակասական իրավիճակում են հայտնվել Հայաստանում հավատարմագրված արևմտյան երկրների դիվանագետները: Նոր իրավիճակը նրանց ևս դրել է նոր աշխատաոճի անհրաժեշտության առաջ, քանի որ չկա նախկին ելման կետը՝ կոռումպացված իշխանական համակարգը, որն ամեն ինչ դիտարկում էր անձնական կապիտալի պրիզմայով և ըստ այդմ՝ մնում էր կա՛մ գործունեությունը ծավալել ելնելով այդ տրամաբանությունից, կա՛մ չծավալել գործունեություն ընդհանրապես: Այլ կերպ ասած՝ կոմպրոմիսի դիվանագիտության անհրաժեշտությունն այլևս վերանում է, միաժամանակ դրա հետ մեկտեղ վերանում է շատ հարցերում կոռումպացված իշխանության հանգամանքին հղում անելու հնարավորությունը: Այժմ արևմտյան դեսպանները հղում են անում ժամանակին, այսպես ասած՝ նոր իշխանության հետագա քայլերին: Բայց հստակ է, որ ինչքան նոր իշխանությունը չի կարող անընդհատ հղում անել հեղափոխությանն ու իրավապահների աշխատանքին, նույնքան էլ բարդ է լինելու արևմտյան դիվանագետների համար անընդհատ հղում անել հետհեղափոխական «անորոշությանը»:

Ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունն ու Արևմուտքը կանգնած են նոր օրակարգի հրամայականի առաջ: Եվ որքան ուշ ձևավորվի այն ու որքան դանդաղ, այնքան քայքայիչ բնույթ է ստանալու նախորդ իշխանության թելադրած համակարգը: Իսկ դա վտանգավոր է թե՛ Հայաստանի, թե՛ արևմտյան գործընկերների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում