Ամենաանհաջողակ կողոպտիչը, ով նախկինում մի քանի անգամ կողոպուտի վայրում մոռացել է իր դրամապանակը և հեռախոսը, կրկին բռնվել է: Այս անգամ Մարկ Դոաբին գտել են բանկային քարտի միջոցով, որը նա թողել է խանութում՝ գրում է Daily Mirror-ը:
Որքան էլ զարմանալի է, 32-ամյա հանցագործը յուրաքանչյուր կողոպուտ ծրագրել է նախապես: Մարկը խնդրել է վաճառողին իր համար ծխախոտ բերել, որի գինը կազմել է մոտ 100 եվրո, այնուհետև հանել է բանկային քարտը վճարում կատարելու համար:
Սակայն, երբ նա դրել է քարտը տերմինալի մեջ, կտրուկ վերցրել է ծխախոտով տոպրակը և առանց վճարելու դուրս վազել:
Հանճարեղ ծրագիրը փլվել է, երբ Մարկը հասկացել է, որ թողել է բանկային քարտը խանութում:












































