Friday, 12 06 2026
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ

«Վուլկանիզացիա, կարի արտադրամաս»․ «Կանազ»-ը Հրանտ Թոխատյանին փոխանցվել է «ունիկալ պայմաններով»

Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամի տնօրեն Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ շրջեց «Կանազ» մշակույթի պալատով եւ ներկայացրեց կենտրոնի վիճակը: Քաղաքապետարանի որոշմամբ  շենքը 10-ը տարի ժամկետով հանձնվել է դերասանին` մշակութային գործունեություն ծավալելու նպատակով (2017 թվական):

Կառույցը պետք է ունենա երեք ճյուղ: «Առաջինը և ամենակարևորը մանկական, թատերական դպրոցն է: Այստեղ սովորելու են ոչ միայն թատերական ու բեմի վարպետություն, այլ նաև խեցեգործություն, ձայնի տեխնիկա, բեմի բանվորություն և այլն: Այստեղից դուրս են գալու այն մասնագետները, որոնց կարիքն ունի ներկայիս բեմը»,-  ասաց Հրանտ Թոխատյանը:

Հաջորդ ճյուղը լինելու է մանկական թատրոնը, երրորդը` ներկայացումների դահլիճը: Դերասանի խոսքով` այնտեղ կարողանալու են ներկայացումներ ցուցադրել նաև այլ խմբեր:

Շենքի բազմաթիվ խնդիրներից   Թոխատյանն առանձնացրեց երեքը՝ ջեռուցման և հովացման համակարգի, տանիքի վերանորոգման խնդիրը և ջրատար խողովակների, կոյուղու, հոսանքի հարցը: «Սրանք ամենակարևոր ու ծախսատար հարցերն են: Եթե նշվածներս անենք, մնում է կոսմետիկ վերանորոգումների և բեմի հարցը, որը ևս թանկ հաճույք է, բայց առաջնահերթ չէ»,- ընդգծեց նա:

Տնօրենը նշեց, որ շինարարությունը սկսվելու է օգոստոս ամսից. «Առաջին օգնության ձեռքը մեկնել է իմ սանը` Արթուր Ջանիբեկյանը, մյուս ընկերներս նույնպես օգնում են: Գործընկերներիս շրջանակը լայն է, նրանք և՛ Հայաստանից են, և՛ արտասահմանից: Ցավոք սրտի, չեմ կարող ասել, թե երբ կվերջացնենք շինարարությունը»,-հավելեց նա:

Մշակույթի պալատում կան երկու դահլիճներ` մեծ և փոքր: Փոքր դահլիճը նախատեսված է 80-90 հոգու համար: Վերջինս մասամբ վերանորոգել են ժամանակավոր կացարան ստացած ուսանողները:

«Ունենք պայմանավորվածություն, որ շենքի շինարարական գործընթացների ավարտից  հետո այդ խումբն այստեղ է աշխատելու»,- նշեց դերասանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում