Խորվաթիայի հավաքականը որոշում է կայացրել նվիրաբերել Ռուսաստանում ֆուտբոլի աշարհի առաջնության խաղերից ստացված պարգևավճարները կարիքավոր երեխաներին։

Այս մասին բաց նամակով գրել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։

«Մենք բոլոր մրցանակային գումարները հանձնում ենք խորվաթ երեխաների հատուկ հիմնադրամին։ Այս ֆոնդը ֆինանսավորում է երեխաների ամառային արձակուրդները, որոնք երբեք չեն տեսել Ադրիատիկ ծովը։ Մենք ուզում ենք օգնել մարդկանց լավացնելու Խորվաթիայում կյանքը, որը չափազանց բարդ է։ Սա ամենաքիչն է, ինչ ֆուտբոլիստները կարող են անել մեր ամենաթանկագինների և խոցելիների համար»,– Դալիչին է մեջբերում dalicom.eu կայքը։









































