Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կմտածի երկրում բռնության դեմ պայքարելու նպատակով թմրանյութերն օրինականացնելու մասին։ Այս մասին հաղորդում է Milenio պարբերականը՝ վկայակոչելով Օլգա Սանչես Կորդերոյին, որը կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը։
«Երբ մենք ՆԳՆ կառուցվածքի փոփոխության հետ կապված հանդիպում ունեցանք, նա շատ լավ գիտեր իմ բոլոր մամուլի ասուլիսների մասին և նախևառաջ թմրանյութերի ապաքրեականացման շուրջ իմ հոդվածների։ Նա ինձ բառացիորեն ասաց՝ Քարթ բլանշ՝ ամեն ինչ, ինչ կարող է անհրաժեշտ լինել, ամեն ինչ, ինչ կարող է անհրաժեշտ լինել երկրում խաղաղություն հաստատելու համար, մենք կսկսենք քննարկումները»,-ասել է Կորդերոն։
Սանչես Կորդերոյի խոսքով՝ Լոպես Օբրադորը խոստովանել է, որ Մեքսիկան թաղված է բռնության մեջ, որի առջև պետությունը տվյալ պահին ուժ չունի։







































