Կանայք, որոնք ցմահ կուսության երդում են տվել, վրդովվել են Վատիկանի գործողություններից։ Նման արձագանքի պատճառը փաստաթուղթն է, որտեղ ասվում է, որ Քրիստոսի հարսնացու դառնալու համար պարտադիր չէ կույս լինել, գրում է Calgaryherald-ը։
«Քրիստոսին կուսական և պտղատու սիրո մասին վկայելու կոչը ֆիզիկական ամբողջականության խորհուրդ չի պարունակում»,-ասվում է փաստաթղթում։
«Նողկալի է լսել Մայր եկեղեցուց, որ ֆիզիկական կուսությունն այլևս անհրաժեշտ նախադրյալ չի կարող համարվել կյանքը կուսությանը նվիրելու համար»,-ասում են միանձնուհիները։










































