Հղիության ընթացքում Քլոեն բավականին գիրացել էր: Ծննդաբերությունից հետո սկսեց հետևել իր կազմվածքին: Դրա համար խթան եղան պապարացիների կողմից արված անհաջող լուսանկարները: Երեք ամսում Քլոեին հաջողվեց նիհարել 15 կգ՝ գրում է hronika.info-ն:

Արդյունքների մասին նա գրել է իր բլոգում. «Հուլիսի 12-ին լրացավ երեք ամիսը: Ես իսկապես չէի սպասում, որ կնիհարեմ այսքան, մինչև հիմա զարմացած եմ՝ ինչպես հաջողվեց»:

Նա նշում է, որ նիհարելուն իրեն օգնել է, ոչ թե դիետան, այլ ֆիզիկական վարժությունները:








































