Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը: Նա վերջին մեկ տարում վաստակել է 239 մլն. դոլար: Այդ մասին տեղեկացնում է Forbes-ը:
![]()
Նշվում է, որ Քլունին շահույթ է ստացել շնորհիվ թեքիլայի արտադրությամբ զբաղվող Casamigos ընկերության վաճառքի, որի հիմնադիրներից մեկն էր նա:

Քլունիին հաջորդում է Դուեյն Ջոնսոնը՝ 124 մլն. դոլար, երրորդ տեղում Ռոբերտ Դաունի կրտսերն է՝ 81 մլն. դոլար:











































