Քառօրյա պատերազմի մասնակից մի խումբ զինծառայողներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ պահանջելով իրենց զինգրքույկներում արձանագրել Ապրիլյան պատերազմի մասնակից լինելու փաստը: Ակցիան նախաձեռնողները Ազատության հրապարակից քայլերթով գնացել են ՀՀ կառավարություն, որտեղ էլ պահանջել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում:
Նրանց խոսքով՝ Քառօրյա պատերազմից հետո անարդարություն է տեղի ունեցել, և քառօրյային մասնակից մի շարք զինվորների զինգրքույկներում այդ փաստը չի արձանագրվել:
Նշվել է, որ փաստի արձանագրման համար անգամ գումարներ են պահանջել զինվորներից, և այս հարցը ոչ միայն զինգրքույկում նշելն է, այլև պատերազմական փորձառությունը նկատի ունենալը:








































