Նորվեգացի գիտնականները հաշվել են, թե օրական ծխած քանի ծխախոտն է բացասական անդրադառնում սրտի վրա։
Գիտափորձը ցույց է տվել, որ ծխախոտ ծխելը կարող է վատ անդրադառնալ նախասրտերի ֆիբրիլյացիայի վրա։ Բարձր է նաև առիթմեայի զարգացման հավանականությունը։ Նման հիվանդությունը մի քանի անգամ բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը։
Այսպիսով, նշված սրտային հիվանդությունների վտանգ մեծանում է 9 տոկոսով օրական 5 ծխախոտ ծխելու դեպքում, իսկ օրական 10 ծխախոտը այդ ցուցանիշը 14 տոկոսով կբարձրացնի։ Նախասրտերի ֆիբրիլյացիայի հավանականությունը 32 տոկոսով կմեծանա օրական մեկ տուփ ծխախոտ ծխելու պարագայում։












































