Thursday, 18 06 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո

Փաշինյանը Սերժ Սարգսյանի ստորագրած ՀՀ-ԵՄ համաձայնագրի համար ուղիղ պատասխանատվություն չի կրում. Կոլերով

«Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում լարվածություն չեմ տեսնում։ Գուցե Հայաստանի վարչապետը հատուկ սպասումներ ուներ, բայց Եվրամիության հետ հարաբերությունները մանրակրկիտ գրված են և ընթանում են ըստ այդ գրվածի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց REGNUM գործակալության խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ժողովրդավար Հայաստանն ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում։

Կոլերովը նշում է. «Պարզապես պետք է վերցնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի 500 էջն ու մանրակրկիտ ուսումնասիրել։ Իմ կարծիքով՝ Հայաստանը դեռ չի որոշել ամենակարևոր հարցը, որը Հայաստանի տնտեսության համար որոշիչ նշանակություն ունի։ Ե՛վ 2013 թվականի համաձայնագրի տեքստում, և՛ ներկայիս՝ 2017 թվականի համաձայնագրում Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության հարցում դրված է ատոմակայանի հարցը՝ խոսքը Մեծամորի ատոմակայանի մասին է։ Ինչպես հիշում եք՝ Սերժ Սարգսյանի իշխանության վերջին շրջանում նույնիսկ իր կառավարության մեջ կար ոչ բացահայտ, անուղղակի բանավեճ։ Կենտրոնական իշխանությունը ստորագրել էր Մեծամորի ատոմակայանի փակման կետ ներառող համաձայնագիր, իսկ էներգետիկայի նախարարը այլ կարծիք ուներ։ Ստացվում էր՝ քաղաքականապես Հայաստանը պատրաստ է գնալ ատոմակայանի փակմանը, իսկ գործնականում, տնտեսապես՝ Հայաստանը դրան պատրաստ չէր»։

Ըստ քաղաքագետի՝ Եվրամիությունը միշտ կարող է Հայաստանին հարց ուղղել՝ իսկ դուք կատարե՞լ եք ձեր բոլոր պարտավորությունները. «Իհարկե ատոմակայանի փակումը գործընթաց է, այն չի կարող մեկ օրում լուծվել։ Բայց իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն այնքան մեծ է, որ Եվրամիությունը միշտ կարող է կշտամբել Հայաստանին՝ մի բան արվում է, մի բան չի արվում։ Դա այնքան մեծ տեքստ է, որ Հայաստանը միշտ մեղավոր է լինելու»։

Դրանից բացի՝ Մոդեստ Կոլերովի դիտարկմամբ՝ նոր կառավարությունն ուղիղ պատասխանատվություն չի կրում նախորդ կառավարության ստորագրած համաձայնագրի համար. «Նոր կառավարության հայտարարությունները կարող ենք ընկալել որպես ցանկություն՝ պայմանները բարելավելու հարցում, ցանկություն՝ ԵՄ-ից ստացվելիք արտոնությունները մեծացնելու հարցում։ Ես պետք է ասեմ, որ այդ հույսը որևէ հիմք չունի։ Եվրամիությունը շարունակելու է պահանջել ստորագրված համաձայնագրի իմպլեմենտացումը, այն չի բարելավվելու։ Եվ եթե հանկարծ ցանկանա ընդլայնել այդ համաձայնագիրը՝ միայն այն պայմանով, եթե Հայաստանն իր վրա վերցնի նոր, հավելյալ պարտավորություններ։ Իսկ ես կրկնում են՝ տնտեսական ամենակարևոր պարտավորությունը Մեծամորի ատոմակայանի փակումն է, իսկ այն փակելը Հայաստանին ձեռնտու չէ»։

Հայաստանում Եվրամիության պատվիրականության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է՝ ԵՄ-ի նկատմամբ հայկական քաղաքականության մեջ փոփոխություն չկա, իսկ դուք ասում եք, որ դա փոփոխության պետք է հանգեցնի ԵՄ-ի կողմից: Մեր այն դիտարկմանը, գուցե Եվրամիությունն ակնկալում էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո կլինի նաև արտաքին կուրսի փոփոխություն, և միայն այդ դեպքում կմեծացվի Հայաստանին տրամադրվելիք գումարի չափը, Կոլերովն արձագանքեց. «Չեմ կարծում։ Ըստ իս՝ նա նկատի ուներ՝ ինչո՞ւ եք նոր արտոնություն սպասում, եթե դուք ինքներդ որևէ նոր բան չեք արել։ Եվրամիությունը համառում է, որպեսզի իմպլեմենտացվի ստորագրված համաձայնագիրը և խոսքն այդ մասին է։ Հարցն այն է, որ Հայաստանը ստորագրել է փաստաթուղթը, բայց ես կուզեի մի նորմալ հայ տեսնել, որ այդ բոլոր թղթերը կյանքի է կոչելու, իրո՞ք ինչ-որ մեկը փակելու է ատոմակայանը, խելքը թռցրե՞լ է։ Պետք է այդ ատոմակայանն օգտագործել, մասնագետներն ասում են՝ կա հնարավորություն երկարաձգել, եթե այդ ատոմակայանը չլիներ՝ ես չգիտեմ, թե Հայաստանի հետ առհասարակ ինչ կլիներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում