Tuesday, 16 06 2026
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին

Քանի դեռ բյուջեն պլանավորվում է դեֆիցիտով՝ Հայաստանի պետական պարտքն ավելանալու է

«Միջազգային  ֆինանսական   կազմակերպություններից  ռեգուլյար ձևով մենք արտոնյալ վարկեր վերցնում ենք սկսած 1993-1994թթ-ից և եթե սրան գումարում ենք 10-15 տարի, ապա ստացվում է, որ այդ արտոնյալ վարկերի մարումները մենք սկսել ենք դեռևս 2003-2004թթ-ից։ Այս առումով մեր խնդիրը կայանում է նրանում, որ ներգրավված վարկերի մարման այնպիսի ժամանակացույց ունենանք, որը ամեն բյուջետային տարվա համար նվազագույն բեռ ապահովի բյուջեի ելքերի վրա և որոշ չափով  սա մեզ հաջողվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը՝ խոսելով ՀՀ  պետական պարտքի մարումների  ժամանակացույցի և  վճարման ենթակա գումարների չափի մասին։

Այս համատեքստում Արշալույս Մարգարյանը վստահեցրեց նաև, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անգամ չի ուշացրել իր վարկային պարտավորությունների կատարումը։

«Համոզված կարող եմ ասել, որ մեր ողջ տարածաշրջանում Հայաստանը հազվագյուտ երկիր է, որը պետական պարտքի մարման ժամկետանց պարտավորություն երբևէ չի ունեցել և չենք էլ պատրաստվում ունենալ։

Տարբեր վարկերի գծով  յուրաքանչյուր ամիս մենք 2-3 վճարում ենք ունենում, այս մասով որևէ խնդիր չի առաջանում, ինչը վկայում է  պետբյուջեի հոսքերի շատ գրագետ պլանավորման մասին։

Ինչ վերաբերում է մեր թողարկած եվրոբոնդերի  մարումներին, ապա  դրանք մարելու կոնկրետ օր ունեն՝ մեկը վրա է հասնելու 2020թ-ի սեպտեմբերի 30-ին, մյուսը՝ 2025թ-ի մարտի 26-ին և դրանցից յուրաքանչյուրը 500 միլիոն ԱՄՆ դոլար է կազմում»,-մանրամասնեց Մարգարյանը։

Վերջինս տեղեկացրեց նաև, որ 6 միլիարդ  ԱՄՆ դոլար արտաքին պարտքի  մարումները բաշխված են  մինչև 2050թ-ը։

«Քանի դեռ բյուջեն պլանավորվում է դեֆիցիտով,  նշանակում է, որ մենք որոշակի չափով ավելացնելու ենք արդեն իսկ գոյություն ունեցող պետական պարտքը, որովհետև այդ դեֆիցիտի էական մասը ամեն տարի ներգրավվում է պարտքի միջոցով, այսինքն բյուջեն պլանավորելիս՝ պլանավորվում են նաև որոշակի գումարներ, որոնք ներգրավվում են արտաքին կամ ներքին պարտքային աղբյուրներից»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ պետական պարտքը կազմում է շուրջ 7 միլիարդ դոլար, որից 1  միլիարդը ներքին պարտքն է, իսկ 6 միլիարդը՝ արտաքին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում