Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Պուտին-Թրամփ․ պատմական հանդիպում՝ առանց արդյունքների

Այսօր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Երևանի ժամանակով 15-ին մեկնարկել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի պատմական հանդիպումը։ Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն էր, ինչն էլ պատմականություն է հաղորդում դրան։

Սակայն բարձր մակարդակի գագաթաժողովին նախորդող համատեքստն ամենևին էլ դրական չէր, եթե նկատի ունենանք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային են Ղրիմի 2014-ի անեքսիայից հետո, իսկ 2016-ին դարձան փակուղային, երբ Վաշինգտոնը Մոսկվային մեղադրեց ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու մեջ։ Ի դեպ, ուշագրավ է, որ պատմական հանդիպումից ընդամենը երեք օր առաջ ռուսական միջամտության հարցով հարուցված քննության հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասնյակը նոր մեղադրանք առաջադրեց ռուսական ГРУ-ի 12 սպաների՝ ավելի համոզիչ դարձնելով կարծիքը, որ Մոսկվան միջամտել է ամերիկյան ընտրություններին։ Այս թեմային դեռ կանդրադառնանք, սակայն ակնհայտ է, որ նման անբարենպաստ համատեքստը գրեթե բացառում էր, որ Պուտին-Թրամփ այսօրվա հանդիպումը կարող է շրջադարձ, որակական փոփոխություն ձևավորել ռուս-ամերիկյան հարաբերություններում։

Հելսինկիի հանդիպումից մի քանի ժամ առաջ Դոնալդ Թրամփը իր Թվիթերում հիասթափված գրել է, որ ռուս-ամեիկյան հարաբերություններն այսօր վատն են, քան՝ երբևէ, իհարկե՝ դրա համար մեղադրելով ԱՄՆ նախկին, իր իսկ խոսքորով, հիմար վարչակազմին։ Ռուսաստանի ԱԳՆ-ում, կարծես թե, սպասում էին Թրամփի այս գրառմանը։ Համենայն դեպս, Ռուսաստանի պաշտոնական Թվիեթերում անմիջապես արձագանքել են ԱՄՆ նախագահի գրառմանը՝ «Մենք համաձայն ենք» (We agree) արտահայտությամբ։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նեղ կազմով բանակցությունների բաց հատվածն ավարտել են ձեռքսեղմումով: «Ես սպասում եմ մեր առանձանզրույցին, որն այժմ կսկսվի: Այնուհետեւ մենք կանցնենք մեր թիմերի մասնակցությամբ քննարկմանը: Մենք շատ հարցեր ունենք. հույս ունեմ, որ մենք կգտնենք դրանց պատասխանները: Լավ է այսօր լինել Ձեզ հետ»,- ասել է Թրամփը և ձեռքը մեկնել է Պուտինին: Հանդիպման բացը մասը տևել է ընդամենը հինգ րոպե: Ձեռքսեղման համար առաջնորդները ծախսել են մոտ երեք վայրկյան:

Հելսինկիի նախագահական պալատում Ռուսաստանի ու ԱՄՆ նախագահաների տետատետ հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, ինչից հետո նրանց միացել են նաև պատվիրականությունների անդամները։ Ուշագրավ է, որ ԱՄՆ ՀԴԲ նախկին տնօերն Ջոն Բրենանը իր Թվիթերում տարակուսել է, թե առանձին հանդիպման ի՞նչ անհրաժեշտություն ունեին Թրամփն ու Պուտինը ու ի՞նչ են նրանք թաքցնում Բոլթոնից, Պոմպեոյից և մյուսներից։ Կասկածից վեր է, որ Պուտին-Թրամփ առանձնազրույցն՝ իր խորհրդավորությամբ, առաջիկա օրերին դառնալու է միջազգային մամուլի հիմնական թեման․ ԱՄՆ նախագահը դարձյալ կատաղի քննադատության է արժանանալու իր հակառակորդների կողմից, շատերը խոսելու են նախագահական կամպանիայում նրա հաղթանակի, այսպես կոչված, ռուսական հետքի մասին։

Թրամփ-Պուտին հանդիպումն, ինչպես և սպասվում էր, չի ավարտվել համատեղ հռչակագրի կամ հայտարարության ընդունմամբ։ Նախագահներն ասուլիսից հետո հանդես են եկել ասուլիսով ու չնայած հնչած լավատեսական գնահատականներին՝ ակնհայտ է, որ նրանց բանակցություններն ըստ էության արդյունավետ չեն եղել։

Պատահական չէ, որ ասուլիսում հիմնական թեմմաներից մեկը դարձյալ եղել է ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը։ Վլադիմիր Պուտինը կրկին կտրականապես հերքել է, թե Ռուսաստանը միջամտում է ԱՄՆ ներքաղաքական կյանքին, ընտրական գործընթացին։

Թրամփն այս թեմայով գերադասել է չխոսել , փոխարենը՝ կենտրոնանալով Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի խարհի առաջնության լավ կազմակերպվածության, տանտերերի հավաքականի լավ խաղի մասին։

Դժվար է ասել, թե երկու նախագահներն ինչ համաձայնության են հասել Ուկրաինայի կամ Սիրիայի հարցերում, սակայն ենթադրելի է, որ դրանցում էական առաջընթաց չի գրանցվել, համենայն դեպս՝ ասուլիսում այս թեմաներով պոզիտիվ գնահատականներ չհնչեցին։ Փոխարենը՝ Թրամփն ու Պուտինը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների հատուկ ծառայությունների արդյունավետ համագործակցության փաստը։

Փորձագիտական շրջանականերն այս հանդիպումից առանձնապես մեծ սպասելիքներ չունեին՝ դրական համարելով արդեն այն փաստը, որ Պուտինն ու Թրամփը երկխոսությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնում։ Սա մի կողմից դրական լուր է, որովեհետև կարող է լիցքաթափել միջազգային լարվածությունը, մյուս կողմից՝ նման անարդյունավետ հանդիպումները Պուտինը ծառայեցնում է իր PR-ին, իսկ ԱՄՆ-ում միայն ավելանում են Թրամփի ընդդիմախոսները, որոնք ավելի բարձրաձայն են խոսում Սպիտակ տան գործող ղեկավարի հաղթանակի, այսպես կոչված, ռուսակայն հետքի մասին։ Էլ չենք ասում այն մասին, որ նման հանդիիպումների փաստը Մոսկվան օգտագործում է՝ արևմտյան դաշնակիցների ճամբարում հակասություններ հրահրելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում