Շոտլանդիայում վաճառքի է հանվել միջնադարյան Աքերգիլ շքեղ ամրոցը:

Ամրոցը հիմնվել է 15-րդ դարում, 19-րդ դարի կեսերին այն վերանորոգվել է շոտլանդացի հայտնի ճարտարապետ Դևիդ Բրյուսի կողմից:

Վերջնական վերանորոգումը կատարվել է արդեն մեր օրերում: Այս ամրոցը զբոսաշրջիկների սիրած վայրերից է. երկար ժամանակ այն հյուրանոց է եղել:

Ժամանակին Աքերգիլը հայտնի շատ մարդկանց սիրած վայրերից մեկն էր: Միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, դերասաններ Ջեք Նիքլսոնը, Մայքլ Դուգլասը հաճախ են հանգստացել այս ամրոց-հյուրանոցում:





















































