Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հեռուստաեթերում հայտարարել է, որ երդմնակալությունից հետո իր աշխատավարձն ամսական 5․7 հազար դոլար կկազմի։
«108 հազար պեսոն (5․7 հազար դոլար) 40 տոկոսով քիչ է նրանից, ինչ ներկայում ստանում է Պենյա Նետոն»,-ասել է ապագա նախագահը։
Գործող նախագահ Էնրիկե Պենյա Նետոյի աշխատավարձը 270 հազար պեսո է (14․2 հազար դոլար)։
Ավելի վաղ Օբրադորը հայտարարել է, որ ոչ ոք իրենից ավելի շատ չի վաստակի։









































