Թուրքմենստանի իշխանությունները երկրի մայրաքաղաք Աշխաբադում և շրջանային վարչական կենտրոններում արգելել են ալկոհոլային խմիչքի վաճառքը՝ գրում է lenta.ru-ն:

Երկրում ալկոհոլի վաճառքի դեմ պայքարը սկսվել է հուլիսի 5-ին «2018-2024 թթ. Թուրքմենստանում ալկոհոլի վնասակար ազդեցության կանխարգելման ազգային ծրագրի»-ի ընդունումից հետո:

Տեղեկացվում է, որ երկիր է ներմուծվել մեթիլ սպիրտ, և հնարավոր է՝ այն օգտագործվել է էթիլային սպիրտի փոխարեն: Արդյունքում բազմաթիվ թունավորումների դեպքեր են գրանցվել երկրում, նույնիսկ մահվան ելքով: Ալկոհոլի վաճառքի արգելման պատճառը խմիչքի շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված փաստերն են:








































