Չինաստանում արգելափակել են HBO ալիքի կայքը՝ «Նախորդ շաբաթվա իրադարձությունները» շոուի հաղորդավար Ջոն Օլիվերի՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի վերաբերյալ կատակից հետո։ Այս մասին հաղորդում է South China Morning Post–ը։
Հաղորդման ուղիղ եթերում հեռուստահաղորդավարը համեմատել է չինացի առաջնորդին դիսնեյան հայտնի հերոս Վինի Թուխի հետ։ Պատճառն այն է, որ սոցցանցերում արդեն վաղուց էին կատակում նրանց նմանության շուրջ։ Ջոն Օլիվերը նաև հիշեցրել է, որ Վինի Թուխի մասին մուլտսերիալն արդեն մի քանի տարի արգելված է Չինաստանում։
Մինչ այդ Financial Times թերթն էր համեմատել չինացի առաջնորդին այդ հերոսի հետ։
A bear, however hard he tries, Falls foul of Chinese censors' eyes https://t.co/ToOCHHZT7I pic.twitter.com/8H9ITqIc1M
— Financial Times (@FT) July 16, 2017










































