Ֆինն լրագրողները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա ամերիկացի գործընկերոջը՝ Դոնալդ Թրամին ուղղված բաց նամակ են հրապարակել՝ հուլիսի 16-ին, Հելսինկիում կայանալիք հանդիպման կապակցությամբ։ Նամակը երեք լեզուներով հրապարակվել է Helsingin Sanomat թերթում։
Ինչպես նշվում է, հոդվածը գրել են Վաշինգտոնում թերթի լրագրող–մեկնաբան Սասկա Սաարիկոսկին և ԱՄՆ–ում թերթի սեփական թղթակից Լաուրա Սաարիկոսկին։ Նրանք հիշեցրել են «Հելինկիի ոգու մասին», երբ առաջին դեմքերի հանդիպումը սկսվում է լարված իրավիճակում և ավարտվում՝ բարեկամական։
«ԱՄՆ–ի և Ռուսաստանի հարաբերությունների մշտական ետընթացից ոչ ոք չի շահում։ Այդ պատճառով էլ բարձր մակարդակով հանդիպումը Հելսինկիում կարևոր իրադարձություն է, չնայած եղած բոլոր բարդություններին»,– ասվում է նամակում։
Լրագրողները Թրամփին և Պուտինին նաև իմաստնություն են մաղթել՝ փաստերը ընդունելու հարցում, ինչպես նաև խնդրել են նրանց չլուծել Եվրոպայի հարցերն առանց եվրոպացիների։









































