Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախազգուշացրել է, որ հնարավոր է՝ Brexit-ը չկայանա՝ օրենսդիրների կողմից ԵՄ-ից երկրի դուրս գալու իր ծրագրի խափանման փորձերի պատճառով՝ տեղեկացնում է Reuters-ը:
«Իմ ուղերձը երկրին պարզ է. մենք պետք է կենտրոնանանք մեր նպատակների վրա: Եթե մենք դա չանենք, կվտանգենք Brexit-ը»,- ասել է Մեյը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան կոշտ դիրքորոշում կորդեգրի ԵՄ-ի հետ հաջորդ բանակցություններում:







































