23-ամյա բլոգեր և մոդել Չիդերա Էգերը անչափահաս տարիքում երազել է 18 տարեկան դառնալուն պես պլաստիկ վիրահատության երթարկել կրծքերը, քանի որ դրանք կախված տեսք ունեին՝ գրում է life.ru-ն:

Վիրահատությունը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ, որովհետև աղջիկը դրա համար գումար չուներ: Բացի դրանից, աղջիկը հասկացավ, որ չպետք է հետևի կարծրատիպերին: Չիդերան արեց ավելին. հրաժարվեց կրծկալից:

Որոշ ժամանակ անց Չիդերան սեփական էջ և «ֆեշըն բլոգ» բացեց Instagram-ում այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում, որ իրենց թելադրեն, թե ինչ տեսք ունենան: Թիրախային խումբը հիմնականում սևամորթ աղջիկներն էին: Բլոգը նվիրված է փողոցային նորաձևությանը: Հաղորդագրություններից շատերին ուղեկցող լուսանկարներում Չիդերան առանց կրծկալի է:

Նրա էջի բաժանորդների թիվը հասել մոտ 130 հազարի: Նա որոշել է առանց կրծկալի լուսանկարների ֆլեշմոբ կազմակերպել. տարբեր տարիքի հազարավոր կանայք արձագանքել են նրա նախաձեռնությանը:









































