Ռուս դերասանուհի Մարիանա Ռուբինչիկի մարմնի 51 տոկոսը պատել է այրվածքներով, երբ նա քնել է չհանգցրած ծխախոտը ձեռքին։
Դա տեղի է ունեցել դերասանուհու ամառանոցում, որը գտնվում է Մոսկվայի մարզի Լենինսկի շրջանում։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Ռուբինչիկը կինոռեժիսոր Վալերի Ռուբինչիկի և դերասանուհի Վալենտինա Շենդրիկովայի դուստրն է։ Նա նկարահանվել է «Ֆիլմ՝ ֆիլմի մասին» ֆիլմում, «Վոլկովի ժամը-3», «Վոլկովի ժամը-4» հեռուստասերիալներում և այլն։











































