Պորտուգալիայի խորհրդարանն օրենք է ընդունել, որի համաձայն՝ 16 տարեկանից ի վեր քաղաքացիները կկարողանան առանց բժշկական եզրակացության փոխել իրենց սեռը։ Այս մասին հաղորդում է AP-ն։
Ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Սանդրա Կունյան հայտարարել է, որ Պորտուգալիան միանում է Դանիային, Մալթային, Շվեդիային, Իռլանդիային և Նորվեգիային, ինչպես նաև կդառնա վեցերորդ եվրոպական երկիրը, որն առանց երրորդ անձանց խնամակալության տրանսգենդերներին ինքնորոշման իրավունք կտա։
Օրենքը նաև արգելում է կանացի և տղամարդու սեռական օրգաններով ծնված երեխաների վիրահատությունը, որպեսզի ինքնուրույն ընտրեն իրենց սեռը։
Այժմ նոր օրենքը պետք է ստորագրի պահպանողական նախագահ Մարսելով Ռեբել դե Սոուզան, որը վետո է դրել ապրիլի կեսերին խորհրդարանի ընդունած տեսքտի առաջին տարբերակի վրա։











































