Wednesday, 01 07 2026
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին

Եթե հանրապետական է, ուրեմն սրիկա՞ է. ՀՀԿ-ական համայնքապետերը չեն պատրաստվում հրաժարական տալ

Տարբեր մարզերում ՀՀԿ-ական քաղաքապետերը, գյուղապետերը շարունակում են հրաժարականների դիմումներ ներկայացնել։ Մարզերում տեղի ունեցող իշխանափոխությունը, սակայն, ամբողջությամբ ավարտված համարել չի կարելի, քանի որ կան համայնքներ, որոնց ղեկավարները, լինելով ներկա կամ նախկին հանրապետական, շարունակում են պաշտոնավարել։

Օրինակ՝ Ալավերդու քաղաքապետի ՀՀԿ-ական քաղաքապետ Սասուն Խեչումյանը մեր հարցը՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ, ոչ կոռեկտ համարեց։ «Որևէ խնդիր մենք այդ առումով չունենք։ Ես չեմ կարող ասել՝ համայնքում համայնքապետից բողոք կա՞, թե՞ ոչ, դուք ինքներդ եկեք՝ ճշտեք։ Իմ կարծիքով՝ չկա, ոչ թե իմ կարծիքով՝ այլ հանրության վերաբերմունքից իմ նկատմամբ»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ ինքը ժողովրդին մատուցում է այն ծառայությունը, ինչի համար ընտրվել է, հետևաբար շարունակելու է պաշտոնավարել։

Լոռու մարզի Ախթալայի նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ Արկադի Թամազյանը, ով ընտրությունների ժամանակ ինքնաառաջադրվել էր, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ իրեն իր ժողովուրդն է ընտրել՝ ո՛չ Հանրապետականը, ո՛չ կառավարությունը։ «Եթե ժողովուրդը պահանջ կդնի, որ չաշխատեմ, դա խնդրի երկրորդ մասն է։ Հանրապետական կուսակցությունն իր թեկնածուն ունեցել է, ես ինքնաառաջադրվել եմ ու ընտրվել»,- նշեց նա։

Հարցին՝ եթե մարդիկ իր հրաժարականի պահանջը դնեն, ինքը հրաժարական կտա՞, Թամազյանն ասաց՝ չի լինում, որ ժողովուրդը 6 ամիս հետո ուզենա իր քաղաքապետի հրաժարականը։ «Եթե ուզենային ընտրել Հանրապետական կուսակցության անդամին, կընտրեին՝ մանավանդ իմանալով հանդերձ, թե ինչ լծակներով ու ինչ ձևով են անում, որպեսզի իրենց թեկնածուն անցնի։ Եթե մարդիկ դեմ գնալով կառավարությանը կամ մարզպետարանին՝ ընտրում են մի համայնքի ղեկավարի, ում նրանք են ցանկանում, դա նույնն է, որ այսօր մեկին չուզեն, վաղը մյուսին ուզեն։ Դա ի՞նչ է նշանակում»,- շեշտեց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ այսօր քաղաքում հրատապ է տանիքների հարցը, իսկ համայնքի բյուջեն ներկա պահին չի բավականացնում այդ բոլոր խնդիրների լուծմանը։

2008 թվականից Սպիտակի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հանրապետական Գագիկ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց՝ եթե քաղաքացիները պահանջեն իր հրաժարականը, ինքը կհեռանա, աթոռից կառչած չէ։

«Առայժմ հրաժարականի նախադրյալներ չկան։ Մարդկանց վերաբերմունքը նորմալ է։ Ես երբեք կառչած չեմ եղել այս աթոռից ու փորձել եմ միշտ ծառայել մեր ժողովրդին, ու ժողովուրդն էլ իր գնահատականը տալիս է։ Եթե նման նախադրյալ ստեղծվի, իհարկե հրաժարական կտամ»,- ասաց նա։

Սահակյանի կարծիքով՝ սխալ պրոպագանդայի հետևանք է այն կարծիքը, որ հանրապետական է, ուրեմն պետք է հրաժարական տա․ «Եթե հանրապետական է, ուրեմն սրիկա՞ է։ Մեր ժողովուրդը իմ անձնական հատկանիշները, գիտելիքները հաշվի առնելով է ինձ ընտրել որպես քաղաքապետ։ Ես պետք է ասեմ, որ կուսակցությունն իմ թեկնածությունը չի պաշտպանել ընտրությունների ժամանակ։ Ժողովուրդը գերադասել է ինձ։ Մենք ժողովրդի պահանջով աշխատող մարդիկ ենք»։

Հանրապետական քաղաքապետի խոսքով՝ ՀՀԿ-ի գաղափարախոսությունն է, որ իրեն ստիպել է անդամագրվել, և հիմա ՀՀԿ-ից դուրս գալու մտադրություն չունի։ «Եթե դուք կարդաք մեր կանոնադրությունը, նպատակները ու գտնեք մի դրույթ, որը պահպանելու դեպքում մեր երկիրը կտանի դեպի անդունդ, ինձ ասեք, ես մեծ սիրով կհրաժարվեմ Հանրապետականից։ Այդ գաղափարներն իմ դաստիարակության մեջ կան, եթե անգամ դուրս գամ Հանրապետականից։ Հանրապետական լինելն իմ վարկանիշի վրա բացասական ազդեցություն չի կարող ունենալ, եթե մթնոլորտը չթունավորվի»,- ամփոփեց Սպիտակի ՀՀԿ-ական քաղաքապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում