Tuesday, 16 06 2026
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք

Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններում փոփոխություններն անխուսափելի են. Միքայել Հայրապետյան

Մենք Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանապահն ենք ու դրոշակակիրը, բայց ոչ երբեք միայնակ առաջապահ ռազմական գունդը։ «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

Նշենք, որ վարչապետը, լրագրողների հետ զրույցում ամփոփելով Բրյուսել կատարած այցի արդյունքները, ասել էր. «Իմ բոլոր հանդիպումներում ասել եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ, և հույս ունեմ, որ Եվրամիությունում հենց այդպես են ընկալում իրավիճակը»:

Պարոն Հայրապետյան, որքանո՞վ է ժամանակակից աշխարհում իրականում ժողովրդավարությունը նաև արտաքին քաղաքական կողմնորոշում:

– Դասական առումով, հենց այնպես է, ինչպես շեշտադրել է պարոն Փաշինյանը. տեսականորեն ժողովրդավարությունն ամենևին էլ քաղաքական կողմնորոշում չէ: Պարզապես ժողովրդավարությունը, որից ավելին մարդկությունը դեռևս չի հնարել, Արևմտյան քաղաքակիրթ աշխարհում այլ ընկալում ունի, իսկ, օրինակ, եվրասիական տափաստաններում՝ այլ: Եվ ժամանակակից աշխարհն էլ, ցավոք, միանշանակորեն սահմանելի չէ դեռևս:

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հատկապես Բրյուսելում շեշտել դա։

-Շատ ճիշտ է վարվել: Դա մոտավորապես այն է, ինչ ժամանակին արեց Սերժ Սարգսյանը՝ նույն Եվրոպայի սրտում հայտարարելով՝ «Մենք Ռուսաստանի դեմ դուրս չենք գա»: Մենք ամենևին պարտավորված չենք մեր պետականության և ազգային գոյության հաշվին դառնալու մեզ հարազատ Արևմտյան քաղաքակրթության միայնակ, շեշտում եմ, միայնակ առաջապահ ռազմական գունդը: Մենք այդպիսի մի բան արեցինք 1914-1920թթ.-ին, և ամենաճակատագրական պահին մեզ ասվեց, որ իրենց նավերը մեր լեռները բարձրանալ չեն կարող: Հետևանքը բոլորին է հայտնի: Որոշ ժամանակ առաջ էլ Արևմուտքից մեզ ասում էին, թե Արևելյան համագործակցության պայմանագրի ստորագրումը բացառապես Հայաստանի որոշելիքն է. դրանով մեզ միայնակ, առանց ռեալ դաշնակցության նետելով վիրավոր Ռուսաստանի երախն այն դեպքում, երբ եվրոպական որևէ երկիր չի հանդգնում միայնակ մարտահրավեր նետել Ռուսաստանին: Հայաստանում դա գիտակցվեց, և մենք չդարձանք Արևմուտք-Ռուսաստան հակամարտության միայնակ հաշիվ փակողները: Հետո Եվրոպայում գիտակցեցին սա, և մեզ առաջարկվեց և ստորագրվեց առավել իրատեսական, հուսամ՝ հանգրվանային, համաձայնագրի տարբերակ, որն ամենևին չի ենթադրում Հայաստանի կողմից միայնակ տոտալ պատերազմի հայտարարում Ռուսաստանին, չի ենթադրում մեր պետական անվտանգության կազմալուծում: Իհարկե, սա ամենևին չի նշանակում, թե պետք է հրաժարվել արդեն մեկուկես հազարամյակի մեր պատմական առաքելությունից՝ մենք Արևմտյան քաղաքակրթության ամենաարևելյան սահմանապահն ենք ու դրոշակակիրը, բայց ոչ երբեք միայնակ առաջապահ ռազմական գունդը: Այս փիլիսոփայությունից ելնելով՝ երիցս ճիշտ, սթափ և տեղին է պարոն Փաշինյանի շեշտադրումը հատկապես Բրյուսելում: Վստահ եմ՝ Եվրոպայում դա ընկալելի է արդեն:

Շատ վերլուծաբաններ նշում են, որ Հայաստանի նոր իշխանություններին այլ կերպ, դրական են ընկալում Արեւմուտքում։ Որեւէ ռեալ, առարկայական փոփոխություն հնարավո՞ր է Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում։

– Այո՛, Հայաստանի և Արևմուտքի հարաբերություններում փոփոխություններն անխուսափելի են: Այլ հարց է, թե այդ փոփոխություններն ի՛նչ արագություններով և ի՛նչ խորությամբ կլինեն, կլինեն դրանք հնարավորինս առարկայակա՞ն, թե՞ մանիպուլիացիոն: Գնդակն Արևմուտքի դաշտում է, և առաջին հերթին իրենք պետք է փորձեն տեղավորվել: Կարծում եմ՝ հետապնդել է պետք արժեհամակարգային, մտածական փոփոխություններ, որոնցից ավելի առարկայականն այս փուլում պատկերացնել իսկ չարժե:

Փաշինյանը նաեւ ասել է, թե միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանը շատ ավելի արագ կարող է իրականացնել ժողովդրավարական բարեփոխումները, սակայն հայցորդի կամ խնդրատուի կարգավիճակում չենք լինելու։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ է վարչապետը նման կոշտ հայտարարություն արել։

Դա ամենևին էլ կոշտ չէ, դա իրականությունն է: Հիմա առաջին հերթին Արևմուտքից է կախված, թե Հայաստանին օգնելով՝ որքանո՛վ կկարողանան օգնել իրենք իրենց, որպեսզի ռուսական հակաժողովրդավարական վտանգը պարպեն իրենց սահմանների մոտ և մեր տարածաշրջանում: Մենք այս փուլում, ցավոք, կարող ենք լինել առավելագույնն այն, ինչ արևելաեվրոպական երկրները՝ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը:

Որքանո՞վ այդ հայտարարությունը կարող է ուղղված լինել Մոկվային՝ վերջինիս բացասական վերաբերմունքը Արմևմուտքի հետ հարաբերությունների վերաբերյալ մեղմացնելու համար:

-Օ՜, ո՛չ: Հայաստանը Մոսկվային հայտարարություններ ուղղելու կարգավիճակ չունի: Դեռ հարց է՝ ավելի բարձր կարգաբանական նշաձողի թաքուն ցանկություն ունի՞, թե՞ ոչ: Ձեր ասածը պետք է ակնկալել տարածաշրջանային հետագա իրադարձությունների ֆոնին, երբ Հայաստանի նոր սերունդը չի երկնչի Անկախությունից, այն չի փոխարինի յուրովի ընկալված Արդարությամբ: Դրա ժամանակն էլ կգա, երբ լիաբերան, առանց Մոսկվայի թույլտվությանը սպասելու, կասվի՝ «Ազատ, Անկախ Հայաստան»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում