«Առաջին լատվական»-ի խմբագրություն ահազանգած Երևանի Հաղթանակ թաղամասի 13, 14 փողոցի բնակիչները անելանելի վիճակում են: Նրանք բողոքում են տարիներ շարունակ ճանապարհների անմխիթար վիճակից, աղբահանության վատ վիճակից, տրանսպորտի բացակայությունից:
Տեղում մեզ հետ զրույցոմ բնակիչները վրդովված ասում էին՝ ընտրությունների ժամանակ խոստանում էին ամեն ինչ անել, հենց անցավ ընտրությունները խոստումները մնաց օդում կախված: Հաղթանակ գյուղում ոչ բոլոր փողոցներն են ասֆալտապատ: Ամռանը, բնակիիչների խոսքով, դրսում գտնվել հնարավոր չէ, փոշին ու կեղտը թույլ չի տալիս դրսում գտնվել պատուհան բացել: Գյուղում կա նա հասարակական տրանսպորտի խնդիր՝ աշխատում է մեկ երթուղային, այն էլ մինչև երեկոյան 7-ը:
Բնակիչները բազմիցս դիմել են տարբեր պատկան մարմիններ՝ թաղապետարան, քաղաքապետարան, Կառավարություն, սակայն ոչ մի արձագանք, պատճառաբանությունների մեջ բյուջեում փող չլինելն է: Այժմ բնակիչների միակ հույսը վաչապետ Նիկոլ Փաշինյանն է, ում հեղափոխության ժամանակ իրենց սատարել են, կանգնել են հրապարակում ու պայքարել:
Մանրամասները՝ տեսանյութում











































