Ռուսաստաի Չերեպովեց քաղաքի բնակչուհիներից մեկը, խանութից դուրս գալով, մոտեցել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարի կերպարով մանեկենին և, ինչպես սովորաբար ընդունված է նման դեպքերում, լուսանկարվելու փոխարեն այն դրել է թևի տակ և արագ հեռացել՝ գրում է hronika.info-ն:
Լրատվամիջոցը գրում է, որ Չերեպովեցում ոչ մի խաղ չի անցկացվել, և հավանաբար դա է պատճառը, որ կինը ինչ-որ կերպ ցանկացել է մասնակից լինել նման հայտնի մարզական միջոցառմանը:










































