«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է. մինչեւ այս ամսվա վերջ այն ամբողջությամբ լուծարված կլինի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով, «Նորֆոլկ»-ն այս պահին իր գործունեությունը շարունակում է որոշակի ճշգրտումով՝ ՊԵԿ-ի հսկողության տակ. «Նորֆոլկ»-ին փոխարինելու է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, բայց այն ոչ թե ամբողջությամբ կրկնելու է այն գործունեությունը, ինչը «Նորֆոլկն» է իրականացրել, այլ պետք է հանդիսանա ուղղակի մաքսային միջնորդային ծառայություններ իրականացնող։











































