Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանություն, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հանրապետության նախագահը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության աշխատակիցներին ու ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:











































