Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գող` սիրտը դող. Ռոբերտ Քոչարյանն ամբողջովին կորցրել է հանգիստը

ՀՔԾ ներկայանալու լուրն ամբողջովին խաթարել է Ռոբերտ Քոչարյանի հանգիստը. անհերքելի փաստերը, անազատության մեջ հայտնվելու հեռանկարը երկրորդ նախագահի մոտ վերացրել են ինքնավստահության բոլոր հատկանիշները: Սակավախոս Քոչարյանը և նրա գրասենյակի ղեկավարը չեն իջնում լրատվամիջոցների էջերից` կրկնելով հարյուր անգամ ծեծված մտքեր, որոնք ավելի ակնհայտ են դարձնում երկրորդ նախագահի խուճապը:

Այսօր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հարցազրույց է տվել para.tv-ին, որի ընթացքում կրկնել է Քոչարյանի վերջին օրերի թեզերը` որոշակի նոր շեշտադրումներով:

Սակայն մինչ հարցազրույցի բովանդակային կողմին անդրադառնալը` տարակուսելի ենք համարում Սողոմոնյանի այն պնդումը, թե ինքը ՀՔԾ-ի հետ քննարկելու է հարցաքննության տեղն ու ժամանակը: Քրեակադատավարական ընթացակարգը հուշում է, որ Քոչարյանի համար չեն կարող լինել արտոնյալ պայմաններ և նա, մյուս վկաների օրինակով, հարցաքննության համար պետք է ներկայանա ՀՔԾ:

Վիկտոր Սողոմոնյանը դարձյալ իր ղեկավարին սահմանազատել է տխրահռչակ 0038 հրամանից` սահմանադրական կարգի տապալման պատասխանատվության սլաքները վերստին հասցեագրելով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմը, որն, ի դեպ, մի քանի տարի առաջ Փաստահավաք խմբին խոստովանել է, որ կատարել է Ռոբերտ Քոչարյանի հրամանը: Այս համատեքստում Քոչարյանի թիմի սահմանազատման հետևողական փորձերը թիվ 0038 հրամանից երկու եզրակացության հիմք կարող է տալ: Կամ Քոչարյանը գործարք է առաջարկում ՀՔԾ-ին, ինչի հնարավորությունը միայն տեսական է, կամ էլ` երկրորդ նախագահը վստահ է, որ Միքայել Հարությունյանն այլևս երբեք չի հարացաքննվելու: Խիստ կարևոր ենք համարում, որ Հայաստանի պատկան մարմինները ձեռնարկեն բոլոր միջոցները` Հարությունյանին Հայաստան բերելու համար:

Հակառակ պարագայում` մեծ է հավանականությունը, որ նախաքննության մարմինը կարող է կորցնել Մարտի 1-ի գործի կարևոր ֆիգուրանտներից մեկի հետքերը. Հոկտեմբերի 27-ի գործի օրինակով բոլորը գիտեն, թե Քոչարյանը ինչպես է վարվում կարևոր վկաների հետ:

Սակայն հարցազրույցի մեկ այլ դրվագում Վիկտոր Սողոմոնյանը հակասում է ինքն իրեն և հիմնավորում է, որ Քոչարյանն արտակարգ դրություն է հայտարարել ու բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի շարժումը սպառնալիք է եղել Հայաստանի անվտանգությանը: Այս պնդումն առավել քան անհեթեթ է, որովհետև Տեր-Պետրոսյանի թիմակիցների դեմ հարուցված քրեական գործերով այդպես էլ չհիմնավորվեց, որ նրանցից մեկը որևէ առնչություն ունի տաս սպանություններից որևէ մեկի հետ կամ ունեցել է զինված հեղաշրջման մտադրություն: Բացի այդ` Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն անտեսում է այն ակնհայտ փաստը, որ 2008-ին գոյություն չի ունեցել արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենք, այսինքն` նախագահի հրամանագիրը հակաօրինական է ցանկացած պարագայում:

Վիկտոր Սողոմոնյանի այսօրվա հարցազրույցի ամենակարևոր դրվագը նրա մեղադրանքն է ՀՔԾ-ին, որին երկրորդ նախագահի թիմը մեղադրում է մի քանի, իրենց խոսքերով, արկածախնդիր և շիզոֆրենիկ մարդկանց վարկածով առաջնորդվելու համար: Այլ խոսքով` հիմքեր են ստեղծվում քննության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար, ինչը ենթադրում է, որ Քոչարյանը չի բացառում Հայաստան չվերադառնալու և ՀՔԾ չներկայանալու տարբերակները:

Բոլոր դեպքերում Հայաստանի պատկան մարմինները պետք է մեծացնեն զգոնությունը, որովհետ Ռոբերտ Քոչարյանն, որպես կանոն, զազրելի քայլերի է դիմել փակուղային իրավիճակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում